Սոնա Շահգելդյանը՝ «Դոմինո» սիթքոմում նկարահանվելու մասին
LIFEԵրգչուհի Սոնա Շահգելդյանն ամենաաշխատասեր արտիստներից է։ Այս շրջանում, բացի երաժշտական գործունեությունից, նա նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում, որտեղ մարմնավորում է հենց իր կերպարը։
«Ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ եմ ստանում, սակայն ամեն մի առաջարկ չեմ ընդունում։ «Դոնինո»-ում նկարահանվելու առաջարկն ընդունեցի, քանի որ այն իսկապես բարձրորակ աշխատանք է, եւ բացի այդ կատագերգական ժանրի է։ Ինքս շատ եմ սիրում այդ ժանրը, բայց նաեւ այլ ժանրերում էլ եմ տեսնում ինձ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել է Սոնան։
Երգչուհու խոսքով՝ ամեն մի առաջարկի շուրջ նա խորհրդակցում է իր մայրիկի եւ ամուսնու հետ։
«Ամեն անգամ իմ խաղը նայելուց քննադատորեն եմ մոտենում։ Եվ աշխատում եմ, որ մյուս անգամ էլ ավելի լավ խաղամ»,- նշեց Սոնան։
Նշենք, ուր երգչուհին պատրաստվում է նոր տեսոհոլովակ նկարահանել։ Այդ մասին նա չցանկացավ խոսել՝ թողնելով անակնկալ։
Մելինե Տոնոյան



