Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


7 գիրք՝ Հայոց ցեղասպանության մասին

LIFE

8Քրիս Բոհջալյան «Ավազե ամրոցի աղջիկները». Chris Bohjalian “The Sandcastle Girls”

Էլիզաբեթ Էնդիքոթը Սիրիա ժամանում է Մոունթ Հոլյոք քոլեջի վկայականով, բուժքրոջ աշխատանքի համեստ փորձով և հայերենի սուղ իմացությամբ: Նա Բոսթոնի հայ ընկերների հորդորով միացել է հայ փախստականներին օգնող կամավորներին: Հալեպում Էլիզաբեթը ընկերանում է Արմենի հետ: Նա Ցեղասպանության ժամանակ կորցրել է կնոջն ու մանկահասակ դստերը: Արմենը շուտով հեռանում է Հալեպից, միանում Եգիպտոսում Բրիտանական բանակին: Էլիզաբեթի և Արմենի միջև սկսվում է սիրային նամակագրությունը… Վեպի մյուս կողմում Լաուրա Պետրոսյանն է: Նա մեր ժամանակակիցն է, ապրում է Նյու Յորքում, հաջողակ գրող է: Նա քիչ բան գիտի իր ընտանիքի անցյալի և ծագման մասին, և չի էլ փորձում իմանալ ավելին մինչև այն պահը, երբ տատիկի նկարը պատահաբար տեսնում է Բոսթոնի թանգարանում…

«Ավազե ամրոցի աղջիկները» Քրիս Բոհջալյանը գրել է 2012-ին: Հրատարակվելուց անմիջապես հետո այն ԱՄՆ-ում դարձել է բեսթսելեր:

Peter Balakian “Black Dog of Fate”Փիթեր Բալաքյան «Ճակատագրի սև շուն». Peter Balakian “Black Dog of Fate”

«Ճակատագրի սև շունը» Բալաքյան ընտանիքի անցյալն է, որ հետապնդում է Ցեղասպանությունից հետո ծնված առաջին սերնդին: Փիթերը դասական ամերիկյան պատանեկություն է ունեցել` ռոքնռոլի մոլուցք, դեռահասության չարաճճիություններ, և Նյու Յորք Յանկիների պաշտամունքը, որը նա կիսում էր տատիկի հետ: Բայց նրա արևոտ աշխարհում կա մութ անցյալ` նախնիների տանջանքներն են Ցեղասպանության ժամանակ: Փիթեր Բալաքյանը` իր ընտանիքի պատմությունը նրկայացնելով ամերիկայան ընթերցողին, բացահայտում է նաև մի ժողովդրի Ցեղասպանության ամբողջ սարսափը: «Աշխարհը այն չէ, ինչ կարծում եք»` Բալաքյանը վեպն ավարտում է Թուրքիայի հետ ԱՄՆ քաղաքականության քննադատությամբ, պահանջում է ճանաչում և մեղայական, միևնույն ժամանակ հիշեցնում «կան ոճրագրոծություններ, որ անկարելի է, անթույլատրելի է ոչ մոռանալ, և ոչ էլ ներել»:

1424428464_10991197_784019141653240_6301171248320401630_nՄելինե Թումանի «Եղել է և չի եղել». Meline Toumani “There Was and There Was Not”

Ամերիկահայ Մելինե Թումանին 2005-ին գնաց Թուրքիայում ապրելու: Մելինեն պերֆեկցիոնիստ է, մի քիչ հակասական ոգի ունի: Նա համոզված է, որ մարդկային մակարդակում հայ-թուրքական հաշտություն հնարավոր է: Թումանիին անհանգստացնում այն էր, որ գենոցիդից կախվածությունը խլացնում է հայկական ինքնության մյուս ասպեկտները. «Եսայլևս չէի կարող մասնակցել հայկական որևէ հավաքիքանի որ թվում էրթե անկախ նրանից`բանաստեղծություններիընթերցում էրհամերգթե սպորտային մրցույթբոլորն էլ վերջում ցեղասպանության մասին էին»: Այդ պատճառով Մելինեն գնաց Ստամբուլ, սկսեց թուրքերեն սովորել, ճանաչել Թուրքիան ու թուրքերին: Չորս տարի անց նրա թուրքերենը լավացել էր, սակայն անհատականությունը կտոր-կտոր էր լինում: Թումանին վերադարձավ Միացյալ Նահանգներ: «Եղել է և չի եղել»-ը նրա պարտության զգայական, պարզ ու մի փոքր միամիտ վերահաշվարկն է: Մելինեն չափազանց համարձակ ու անկեղծ վեպ է գրել ՝ փորձելով արժանիքները գտնել այնտեղ, որտեղ դրանք չկան:

bluebeardԿուրտ Վանեգուտ «Կապույտ մորուք». Kurt Vonnegut “Bluebeard”

Հավատո՞ւմ եք, որ կյանքը հումորի լավ զգացում ունի: Վանեգուտը հավատում է, և որ ամենակարևորն է` հասկանում է այդ հումորը: Այնպիսի տպավորություն է` «Կապույտ մորուքում» Ռաբո Կարաբեկյանի տրագիկոմիկ ինքնակենսագրությունը հենց կյանքն է գրել, Կուրտ Վանեգուտը պարզապես դետալներ է ավելացրել: Եվ այդ տանդեմը այնքան հաջող է, որ կարելի է շնորհավորել կողմերին: Ռաբո Կարաբեկյանը մտացածին կերպար է: Իբր Ցեղասպանությունից փրկված ընտանիքից է:  Նկարիչ է: Վանեգուտի պատմությունը միաժամանակ աբստրակտ-իմպրեսիոնիստների, հայերի ազգային ողբերգության, ստեղծագործական ճգնաժամի, երիտասարդական սերերի ու կեղծ հանճարների մասին է:

Margaret Ajemian Ahnert “The Knock at The Door”Մարգրեթ Աճեմյան Ահներթ «Թակոց դռանը». Margaret Ajemian Ahnert “The Knock at The Door”

Մարգրեթը ծնվել ու մեծացել է հայկական ողբերգությունից շատ տարիներ անց ու շատ հեռու` ապահով ու զարգացած Նյու Յորք Սիթիում: Բայց ամբողջ մանկությունն անցել է Ցեղասպանության մռայլ պատմություններով: Մոր վկայությունները Մարգրեթը գրի է առել ու գեղարվեստորեն վերապատմել «Թակոց դռանը»  վեպում: 15-ամյա Էսթերին (հեղինակի մորը) գաղթի ճանապարհին բռնությամբ բաժանում են ընտանիքից: Նրան կամքին հակառակ ամուսնացնում են թուրքի հետ: Էսթերին հաջողվում է փրկվել ու ապաստաել Ամերիկայում: Ահներթն ասում է` իր գիրքը մոր և դստեր հարաբերությունների, նրանց զրույցների մասին է, որում յուրաքանչյուրը կարող նմանություներ գտնել:

Fethiye Cetin “My Grandmother”Ֆեթիե Չեթին «Իմ տատը». Fethiye Cetin “My Grandmother”

Չեթինը ծնվել է Մադենում (Թուրքիայի արևելյան նահանգ), 1950-ին: Նրա մորական տատը` Սեհերը, ընտրել է Չեթին անունը` պահելու համար իր երկար թաքցրած գաղտնիքը: Նա 1915 թվականի մահվան քայլերթի ժամանակ փրկված հայ էր: Չեթինի տատիկի իրական անունը Հերանուշ էր: 1915-ին նա մոտ 10 տարեկան էր: 2000-ին Սեհերը մահացավ, և Չեթինը նրա համար մահախոսական հրապարակեց «Ակոս» շաբաթաթերթում: Չեթինը ջերմ հարաբերություններ ուներ «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի հետ: Տատի պատմությունը Չեթինը  հրապարակել էր 2004-ին: Գիրքն այնուհետև թարգմանվել է 13 լեզուներով: 2009-ին լույս տեսավ նրա երկրորդ գիրքը` «Թոռները», որը  Թուրքիայում ապրող թաքնված քրիստոնյաների թոռների հետ հարցազրույցների հավաքածու է: Նրա վերջին` «Ես ամաչում եմ» աշխատությունը ներկայացնում է Չեթինի կասկածները և մտահոգությունները Հրանտ Դինքի գործով, որում նա ընդգրկված է որպես Դինքի ընտանիքի փաստաբան:

mustian-index_11Մարկ Մուսթյան «Ժանդարմը». Mark T. Mustian “ The Gendarme”

Էմմեթ Քոնը Առաջին համաշխարհային պատերազմի վետերան է: Աշխարհամարտը նրանից խլել է հիշողությունը (վիրավորվել է և կորցրել այն): Զառամյալ Էմմեթը հիշողության պայծառաումներ այնումայնիվ ունենում է և տանջվում դրանցից: Այն, ինչ հիշում է Էմմեթը, նրա շրջապատում կամ միտումնավոր մոռացել են, կամ հաստատակամորեն ժխտում են: Կյանքի ավարտին վերադարձած հուշերում Էմմեթը այն ժանդարմներից մեկն է, որոնք հայերին քշում էին անապատ, խոշտանգում ու կոտորում: Արյան ու դաժանության այդ մռայլ անցյալում, սակայն, Էմմեթին ժպիտ է պարգևում լուսավոր մի կերպար: Արաքսին է` թուրք  ժանդարմի միակ սերը: Կյանքի ավարտին ծերունի Էմմեթի միակ երազանքը Արաքսին գտնելն ու ներողություն խնդրելն է…

Աղբյուրը՝ Newmag.am

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board