Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Մեդվեդևի այցն ու ռուսների «թանկանոց նվերները»

ANALYSIS

Վերջին շրջանում տարբեր մակարդակներում բուռն քննարկվեցին տնտեսական մի շարք կարևոր բարեփոխումներ, եղան հայտարարություններ, օրենսդրական նախաձեռնություններ, կարծիքներ ու տեսակետներ, սակայն այդ հարցերի շուրջ հստակ և վերջնական հայտարարություն այդպես էլ չեղավ: Չնշվեցին նաև կոնկրետ թվեր և ժամանակացույց: Սա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, որոնց հիմքում նախ և առաջ քաղաքական ենթահարցերն են:

Մեր երկրում արդեն բոլորի համար էլ պարզ է, որ շուտով գազի գինը էժանանանալու է, որ ՌԴ-ից ներմուծվող մեքենաների համար սահմանված ԱԱՀ-ն շուտով էլ չի գանձվելու, պարզեցվելու է ապրանքների արտահանման կարգը և այլ մի շարք հարցեր, որոնց մասին բարձրաձայն ոչ ոք չի խոսում: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչի՞ են սպասում մեր պաշտոնյաները, պարզ չէ, սակայն առաջիկայում նախատեսված ծրագրերի օրացույցին նայելով դժվար չէ գուշակել: Ապրիլի 7-8-ը Հայաստանում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստ, որին մասնակցելու համար Երևան կժամանի Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի հետ կապված ՌԴ կառավարության պաշտոնական կայքը հայտարարություն է հրապաակել, ըստ որի, նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ, որի ընթացքում ծրագրվում է դիտարկել առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, արդյունաբերության, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները: Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։

Նախատեսվող այցը և ՌԴ կառավարության կայքի նման հայտարարությունը հնարավորություն է տալիս եզրակացնել, որ վերոնշյալ հարցերի վերջնական հրապարակումը կկայանա հենց Մեդվեդևի այցի շրջանակներում՝ այդպիսով էլ ավելի բարձրացնելով հարցի քաղաքական ասպեկտը: Նման հարցերի այդօրինակ ներկայացումը հնարավորություն կտա ներկայացնել, որ տնտեսական այս փոփոխությունները ոչ թե ստեղծված տնտեսական իրավիճակի հետևանքներն են, այլ լոկ քաղաքական որոշում, ռուսական կողմն էլ իր հերթին դա կներկայացնի որպես «նվեր» եղբայրական ժողովրդին՝ այդկերպ փորձելով բարձրացնել իր հեղինակությունը: Այս դիրքորոշումը ձեռնտու է նաև հայկական կողմին՝ պայմանավորված ռազմավարական դաշնակցի հետ ունեցած բազմակողմ կապերով: Դրա հետ մեկտեղ պետք է նշենք նաև, որ սա, ըստ էության, ԵՏՄ-ին անդամակցությունից հետո առաջին դրական տեղաշարժն է Հայաստանի համար, ուստի բարեփոխման պատշաճ մակարդակով հայտարարումն ու լուսաբանումն անհրաժեշտ է նաև ԵՏՄ հեղինակությունը բարձրացնելու համար: Հենց այս հանգամանքներով է պայմանավորված տնտեսական այս բարեփոխումների ժողովրդական լեզվով ասած «թանկացնելը» և բոլոր հայտարարությունները Մեդևդևի այցելության օրվան թողնելը: Սակայն եթե այս ամբողջությունից հանենք քաղաքական տարրերը, ակնհայտ կդառնա, որ իսկապես մեր երկրի բնակչությունը վերջապես կզգա ԵՏՄ անդամակցության դրական կողմերը, ինչը բավական լուրջ դրական տեղաշարժ է:

Հայկ Բեջանյան

Past.am, վերլուծաբան

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends