Ռիո դե Ժանեյրոյի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
POLITICSՌիո դե Ժանեյրոյի նահանգը հուլիսի 24-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի օրենքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»: Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ Prensa Armenia արգենտինական կայքից: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն վավերացրել է օրենքը:
Ռիո դե Ժանեյրոն 4-րդ նահանգն է Բրազիլիայում Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը ևս միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



