Ում համար է վտանգավոր ինքնաթիռով թռչելը
LIFEՎերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ ինքնաթիռում ուղեւորների ինքնազգացողությունը կտրում վատանում է, շատ են նաեւ մահվան դեպքերը։ Պատճառն այն է, որ 3 000 մետր բարձրության վրա ճնշումը խիստ ընկնում է, ջրածնի խտությունը՝ նույնպես։ Իսկ երբ ինքնաթիռը բարձրանում է 11 հազար մետր, ապա արյան մեջ թթվածնի ներթափանցումը գրեթե զրոյանում է։ Նման փոփոխությունները տհաճ են անգամ բացարձակ առողջ մարդկանց համար, էլ ուր մնաց՝ առողջական խնդիրներ ունեցողներին։ Ահա թե ովքեր պետք է խոսւափեն ինքնաթիռներից կամ զգուշանան։ Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ՝ հատկապես նրանք, ովքեր բարձր ճնշում ունեն եւ նրանք, ովքեր վերջերս էլ սրտի կաթված տարել։ Թրոմբ ունեցող մարդիկ՝ նման ճնշման դեպքում այն կարող է պոկվել։

Շնչառական ուղիների հիվանդություններ ունեցող մարդիկ՝ ասթմա, բրոնխիտ եւ այլն․ ինքնաթիռում օդը շատ չոր է, նման մարդիկ կարող են կտրուկ վատանալ։

Վտանգավոր է նաեւ հղիների համար, հատկապես՝ առաջին եւ վերջին եռամսյակների ժամանակ։ Ինքնաթիռով թռչել խորհուրդ չի տրվում նաեւ նորածիններին, հատկապես՝ կյանքի առաջին 7 օրերին։

Պատրաստեց Past.am-ը։



