Հնդկաձավարի, մեղրի և ընկույզի համադրությունն ընդդեմ ավելորդ քաշի
LIFEBarometer.am-ը գրում է.
Այս խառնուրդը կարող են ընդունել նրանք, ովքեր.
- հիվանդ են և ցանկանում են շուտափույթ վերականգնվել
- ցանկանում են ազատվել ավելորդ քաշից
- ունեն ցածր հեմոգլոբին և չունեն բավարար ուժ և եռանդ
Հնդկաձավարը հարուստ աղբյուր է ինչպես երկաթի, այնպես էլ միկրո և մակրո էլեմենտների, վիտամինների:
Մեղրը եզակի արտադրանք է, ինչի միջիցով կարոք եք վերականգնել ձեր առողջությունը։
Ընկույզը հարուստ է ճարպային թթուներով և վիտամիններով։
Բաղադրությունը
1 կգ հնդկաձավար
1 կգ ընկույզ
0,7 կգ մեղր
Պատրաստման եղանակը
Հնդկաձավարը պետք է աղալ: Պետք չէ այն փոխարինել հնդկաձավարի այլուրով, քանի որ օգտակար բաղադրիչներ պարունակում է հենց հնդկաձավարը: Ընկուզը ևս մանրացրեք: Ստացված խառնուրդի վրա ավելացրեք մեղր, խառնեք և պահեք սառնարանում:
Օգտագործման եղանակը
1 ամիս շարունակ օրական երեք անգամ 1 ճաշի գդալ կերեք ուտելուց առաջ: Սրա հետ կարող եք ավելացնել ծիրանի չիր կամ չամիչ,եթե ունեք սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ: Այս բաղադրատոմսը չունի հակացուցումներ, եթե չունեք մեղրից ալերգիա: Բուժման կուրսից հետո ձեզ ավելի առողջ և ուժեղ կզգաք:
Աղբյուրը՝ Vajnoe.com



