Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ընտրությունների մասին» օրենքն «Իշխանության փոփոխության» մասին օրենք պետք է լինի. Ազատ Արշակյան

INTERVIEW

Ըստ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի՝ նոր Ընտրական օրենսգրքի գաղափարախոսությունը ճիշտ չէ: Past.am-ի հետ զրույցում նա ասաց, որ «Ընտրությունների մասին» օրենքն «Իշխանության փոփոխության» մասին օրենք պետք է լինի: Նրա համոզմամբ՝ հարկավոր է հաշվի առնել նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված թերությունները:

«Ես կարծում եմ՝ այս Ընտրական օրենսգիքն ընտրությունների մասին չէ, այսինքն՝ իշխանափոխության մասին չէ, այն իշխանության վերարտադրության մասին է: Այն դեպքում, երբ ժողովրդավարական երկրում այսպիսի օրենք չի կարող քննարկվել և ընդունվել»,- ասաց քաղաքական գործիչը:

Պարոն Արշակյանը շատ լուրջ դիտողություններ ունի: «Նախ՝ այդ օրենքը միայնակ չպետք է գար: Այն պետք է ուղեկցվեր «Կուսակցությունների մասին» օրենքում և քրեական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններով, այսինքն՝ փաթեթով լիներ: Պետք է լինեին քրեական հոդվածներ՝ ընտրակեղծարարության, պաշտոնյաների կողմից ռեսուրսների օգտագործման և այլ հանցանքների դեպքում խիստ պատիժների վերաբերյալ: Չընտրված մարդիկ չեն կարող հայտնվել իշխանության մեջ, ընտրված մարդիկ պետք է հայտնվեն: Քրեական օրենսգիրքը պետք է լուրջ պատիժներ սահմանի կաշառքի, «կարուսելի», լցոնումների, տեղամասերում անկարգությունների համար: Հայտնաբերողները պաշտոնյաները պետք է լինեն, իսկ լրագրողները, դիտորդներն վստահված անձինք՝ հետևեն անվտանգությունն ու թափանցիկությունը ապահովող պաշտոնյաների գործունեությունը: Ընտրությունների բնականոն ընթացքը պետք է ապահովեն ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները: Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքում պետք է անպայման ֆիքսվի, որ կուսակցությունները հավասար մեկնարկային հնարավորություն ունեն:

Այսինքն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է բոլոր բնակավայրերում ունենան գրանցված մասնաճյուղեր, որպեսզի հասարակությունն ու արդարադատության նախարարությունն իմանան, որ գրանցված կազմակերպություն կա այդ բնակավայրում: Պարտադիր պետք է լինի լուրջ դեկլարացիա՝ ֆինանսական, տնտեսական, նյութական ունեցվածքի մասին և այն մասին, ինչպես է ձևավորվում կուսակցության ունեցվածքը: Դա պետք է լինի հարկայինի կողմից ստուգված և հաստատված: Մարդը չի կարող կուսակցությանը նվիրատվություն, անդամավճար, միջոցներ տրամադրել ավելի շատ, քան միջին աշխատավարձի տասնապատիկն է»:

Անդրադառնալով ընդդիմության մասնակցությամբ «4+4+4» քննարկումների ձևաչափին՝ պարոն Արշակյանը ողջունեց նախաձեռնությունը: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է մասնակցել բոլոր տեսակի օրենսդրական նախաձեռնություններին, քանի որ քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների առաքելությունը հենց դրանում է:

«Բոյկոտն ընդունում եմ միայն այն դեպքում, երբ բոյկոտը ձախողում է այդ օրենքի ընթացքը: Հաղթելու շանս ունեցողը կարող է բոյկոտ անել: Եթե հաղթելու շանս չունեցողը բոյկոտ է անում, ապա նա խուսափում է քննարկումներից: Ես կոչ եմ անում քննարկումներին մասնակցել»,- իր խոսքը եզրափակեց Ազատ Արշակյանը:

Լևոն Փանոսյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System