Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Պատերազմի դեպքում հայկական բանակը պատրաստ է յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխել այլ տարածքներ. Սեյրան Օհանյան

SOCIETY

Հայկական բանակն ամեն ինչ անում է, որ պատերազմ չլինի, բայց եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստվես պատերազմի: Այսպիսին էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի արձագանքը «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներից մեկի հարցին: 15 երկրից հայրենիք եկած 100-ից ավելի պատանիներ ու աղջիկներ հուլիսի 24-ին հյուրընկալվել էին պաշտպանության նախարարությունում:

Երիտասարդները նախարարին հարցեր ուղղեցին, որոնք հիմնականում կապված էին հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանի խաղաղության ապահովման խնդրի հետ: Ռուսաստանաբնակ պատանիներից մեկը նախարարին նման հարց տվեց` «եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կռիվ լինի, Ռուսատանը կօգնի մեզ», որին Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Հայկական բանակի ամեն օրը լցված է բազմաթիվ միջոցառումներով, որպեսզի մեր բանակն ավելի ուժեղանա: Ամեն օր հայկական բանակը զբվաղվում է  իր կատարելագործմամբ: Բայց մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ միայն ռազմական ուժով, այլև դիվանագիտական կարողություններով, ռազմատեխնիկական համագործակցությամբ ստեղծենք պայմաններ, որ միջազգային կառույցներն ու անվտանգության համակարգերը, ինչպես օրինակ ՀԱՊԿ-ն, ՆԱՏՕ-ն, իրենց ուժերն ուղղեն պատերազմ չլինելուն: Բայց եթե հանկարծ պատերազմ լինի, մենք կռվելու որևէ խնդիր չունենք»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի աջակցությանը, ապա նախարարի խոսքով` ՀԱՊԿ-ի համաձայնագրերի և երկկողմ համագործակցության շրջանակներում Ռուսաստանը պարտավորվում է իր ներդրումն ունենալ Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործում: «Սակայն մեր անվտանգության ամենամեծ ապահավողը հայ ժողովորդի ներուժի օգտագործումն է: Մեր բոլոր հնարավորությունները` կրթական, գիտական, տեղեկատվական, լոբբիստական, պետք է օգտագործենք դեպի Հայաստան եկող բոլոր սպառնալիքները փոքրացնելու համար: Եթե կռիվ լինի, հայկական բանակը հենց դրա համար է, որ պաշտպանի մեր հայր ենիքը, ավելին` յուրաքանչյուր մարտական գործողություն տեղափոխի այլ տարածքներ»,- ավելացրեց նախարարը:

Վիրահայ մեկ այլ պատանի էլ հետաքրքրվեց՝ արդյոք հայկական բանակը կարո՞ղ է հետ նվաճել մեր պապենական հողերը: «Այսօր մենք պատաստ ենք մեր հայրենիքը պաշտպանել և մեծ Հայաստան դառնալու ճանապարհին ենք, անկասկած: Հայ ժողովուրդը միշտ ատամները կրճտացնելով  ըմբոստացել է, որպեսզի մեր ապագան ավելի անվտանգ տեսնի: Արցախահայության պաշտպանությունը և շատ բնակավայրերի ազատագրումն ապացուցել է, որ մենք այդ ճանապարհին ենք: Ձեր ասածը կարճ ժամանակահատվածում չենք կարող իրականացնել: Մենք պետք է աշխատենք ավելի հզորանալ»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Մինսկից մի աղջնակ էլ հարց չուղղեց, այլ պարզապես շնորհակալություն հայտնեց նախարարին ու հայկական բանակին: «Երբ Հայաստանում էի ապրում, այնքան էլ չէի գնահատում հայկական բանակը, գնացի այնտեղ ապրելու, հասկացա, թե որքան  ուժեղ ենք մենք: Ես շատ հպարտ եմ, որ իմ եղբայրները ծառայել են հայկական բանակում: Ուրախ եմ, որ իմ ընկերներն էլ պատրաստվում են գալ ու ծառայել հայոց բանակում»,- ասաց աղջնակը:

Նրան ի պատասխան` պաշտպանության նախարարը շեշտեց, որ նման գնահատականները ոգևորում են իրենց ու մեծացնում ձգտումն ավելի մեծ հաջողությունների հասնելու:«Շնորհակալ եմ ձեր ծնողներին, ձեր եղբայրներին, որ գալիս ու ծառայում են: Արցախյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ հայերը քիչ ուժերով հակառակորդի մեծ ստորաբաժանումներին կարողացել ենծնկի բերել»,- ընդգծեց նախարարը:

Նա նշեց, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ միշտ աղջիկները հարց են բարձրացնում, թե արդյոք աղջիկները ծառայելու են հայկական զինված ուժերում, թե ոչ:

«Ես նրանց պատասխանում եմ` հայ տղամարդիկ չեն թողնում, որ հայ աղջիկները ծառայեն: Սակայն բանակում կան բազմաթիվ աղջիկներ, ովքեր ծառայում են ոչ միայն բուժական անձնակազմում, կապի ապահովման բաժիններում, այլև հատուկ ստարաբաժանումներում: Մենք ունենք լավ պատրաստված դիպուկահարներ, հայ աղջիկները ընդունվում են ռազմական ուսումնական հաստատություններ: 3 հոգի արդեն ավարտել են բուհը, 11 հոգի սովորում են: Նրանց մեծ մասը Տավուշից են»,- հայտնեց նախարարը: Նրա խոսքով` այս պահին ավելի նպատակահարմար է, որ հայ աղջիկները «օրորոցային վրեժ&raq uo; լուծեն. որքան շատ երեխաներ ծնվեն, մենք այնքան ավելի հզոր կլինենք:

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign