Թաթարստանում հայազգի կոշկակարը մեղադրվում է 150 անչափահասների բռնաբարությունների մեջ (լուսանկար)
SOCIETYԹաթարստանում՝ Նաբերեժնիե Չելնիում, 48-ամյա Է․ Սագիյանը, ով կոշկակար է աշխատում, մեղադրվում է անչափահասների նկատմամբ 150 բռնաբարությունների մեջ։ Քննության տվյալներով՝ նրա զոհերն են դարձել 14-18 տարեկան աղջիկները՝ անապահով ընտանիքներից, որոնք սոցիալական տներում կամ մանկատներում են ապրում։ Մանկապիղծը փակել է զոհերին իր տանն ու բռնաբարել օրեր շարունակ։
LifeNews-ին հայտնի է դարձել, որ Սագիյանը ծանոթացել է աղջիկների հետ փողոցներում եւ առաջարկել է նրանց իր տանը քնել, եթե գնալու տեղ չունեն։ Հետո նա քրեական հեղինակություն է ներկայացել եւ ասել, որ կսպանի նրանց, եթե որեւէ մեկին պատմեն տեղի ունեցածի մասին։
48-ամյա տղամարդը ձերբակալված է, նրա գործը շուտով դատարանին կփոխանցվի։
Պատրաստեց Past.am-ը։
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



