ԱՄՆ-ն Թուրքիայի հարավային շրջաններից դուրս է բերում պաշտոնյաների ընտանիքների անդամներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղարությունը և Պենտագոնը որոշում են ընդունել Թուրքիայի հարավային շրջաններից դուրս բերել իրենց աշխատակիցների ընտանիքների անդամներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press-ը, որոշումը կապված է տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների հետ:
Մասնավորապես որոշումը վերաբերում է Ադանայում ԱՄՆ հյուրպատոսության, «Ինջիրլիկ» ռազմակայանում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև Իզմիր և Մուղլա նահանգներում ԱՄՆ պաշտոնյաների ընտանիքների անդամներին: Միաժամանակ շեշտվում է, որ այս որոշումը նշյալ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքացիների այցելության արգելք չէ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



