Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


ԱԻՆ փրկարար ծառայությունը մեկ շաբաթում արձանագրել է 292 դեպք

SOCIETY

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 29-ին կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:

Նախարար Ա. Երիցյանը ներկայացրեց ԱԻ նախարարի նորանշանակ տեղակալ Համլետ Հակոբյանին: Նախարարը շնորհավորեց և բեղմնավոր գործունեություն մաղթեց Հ. Հակոբյանին: Ա. Երիցյանը նշեց, որ Հ. Հակոբյանին առանձնահատուկ ներկայացնելու կարիք չկա, քանի որ նա երկար տարիներ եղել է նախարարության աշխատակազմի ղեկավար: 

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 292 դեպքի: Վ. Գաբրիելյանը հայտնեց, որ մարտի 23-25 մարզերում անցկացվել են քաղաքացիական պաշտպանության հարցերով սեմինար պարապմունքներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հաղորդեց, որ շարունակվում է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը՝ դիտացանցի արդիականացման ուղղությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանն անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին, ներկայացրեց եղանակի կանխատեսումը: Տնօրենի փոխանցմամբ՝ տեղումներն այսօր երկրորդ կեսին կդադարեն, առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 31-ին կրկին հնարավոր են տեղումներ: Լ. Վարդանյանը հայտնեց նաև, որ հանրապետության տարածքը երեկ գտնվել է ցիկլոնի ազդեցության տակ, շրջաններում ձևավորվել է ձյան ծածկ:

ՀՀ ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց նախարարության թանգարանի ստե ղծման ընթացիկ աշխատանքների մասին:

ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական ծառայության պետ Արևիկ Երիցյանը զեկուցեց մարտի 25-27 ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում` Ուրալի դաշնային համալսարանում ՌԴ ԱԻՆ Հրատապ հոգեբանական օգնության կենտրոնի ուրալյան մասնաճյուղի աջակցությամբ կայացած «Արդիականության եզրակցում: Մարդու և համայնքների կենսակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցության և արդյունքների մասին: Ծառայության պետը նշեց, որ գիտաժողովի ընթացքում իր զեկույցում անդրադարձել է «Անձի հոգեբանական ռեսուրսները և սոցիալական ադապտացումն արտակարգ իրավիճակներին» թեմային, հանդիպում ունեցել ՌԴ ԱԻՆ ուրալյան տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ս. Միրոշնիչենկոյի հետ: Արևիկ Երիցյանի փոխանցմամբ՝ ռուսաստանյան մասնագետները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությանը:

Նախարար Ա. Երիցյանը, անդրադառնալով հոգեբանական ծառայության գործունեությանը, նշեց, որ այն արդեն լուրջ ձեռքբերումներ ունի և հորդորեց շարունակել արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների հետ՝ կարճ ժամանակում միջազգային լավագույն փորձը ներդնելու և կայուն զարգացող ծառայություն ունենալու նպատակով:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատան քների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում ճանապարհների անցանելիության մասին:

Խորհրդակցության վերջում նախարար Ա. Երիցյանը փրկարար ծառայության գնդապետի կոչում շնորհեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Կարինե Ոսկանյանին:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience