Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


10 հայ հայտնիներ, ովքեր անդուր շատ են շպարվում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Շպարն ու բեմական գրիմը բնական ու նույնիսկ պարտադիր են արտիստի համար, հատկապես, եթե խոսքը իգական սեռի ներկայացուցիչների մասին է, բայց մեր շոու բիզնեսի աստղերից ոմանք ակնհայտորեն չարաշահում են շպարը, իսկ մի քանիսը պարզապես անդուր շատ են քսվում։ Այսպիսով, ձեզ եմ ներկայացնում 10 հայ հայտնիների, ում տեսնելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք շինանյութի պահեստում դժբախտ պատահարի մեջ են հայտնվել։

10. Վակցինա

DJ Վակցինայի բեմական կերպարի անբաժանելի մասն է նրա շպարը։ Իսկ ավելի կոնկրետ՝ շատ, անդուր շատ ու խիստ, անդուր խիստ կարմիր շրթներկը։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ ինչ-որ ռասիստական մուլտֆիլմի սևամորթ կնոջ կերպարն է հիմք ծառայել Վակցինայի համար այս ոճն ընտրելու հարցում։ Մի անգամ առիթ եմ ունեցել Վակցինային առանց այս սարսափելի շպարի տեսնելու ու պետք է ասեմ, որ բավականին հաճելի արտաքին տվյալներով աղջիկ էր։ Զարմանում եմ, թե ինչու է իր արտաքինն այսպես ձևախեղում։

9. Լուիզա Ներսիսյան

Հօգուտ Լուիզայի կարելի է ասել, որ հիմա նա շատ ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիներին, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ Լուիզան, մեղմ ասած, չարաշահում է շպարը, ու տպավորություն է, որ եթե մատով կպնես նրա դեմքին, ապա այն կընկղմվի տոնալ քսուկի ու փոշու հաստ շերտի մեջ։

8. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը մշտապես խնդիր է ունեցել չափի զգացման հետ ու շպարվելու հարցում ևս։ Եթե գուգլով նայեք, ապա կտեսնեք, որ այն նկարներում, որտեղ Եվան շպարին չի վերաբերվել որպես կշտանալիք, նա բավականին հաճելի արտաքին ունի, բայց մեկ էլ որ չես տեսնում, թե ինչ կոսմետիկ աղետների է բախվել էս աղջիկն իր կարճ կյանքում, թվում է, թե աստված բոյը տվել ա ու չի խնայել, բայց ամեն էքստրա սանտիմետրի դիմաց վերցրել ա ճաշակի ու չափի զգացման զգալի մի մասը։ Զուսպ, Եվա՛ ջան, զուսպ։ Քեզ էդքան գաջը չի սազում։

7. Յանա Դանիելյան

Էս Յանան նենց հաճելի արտաքին ուներ, ի՞նչ եղավ, որ թմրամոլի կախվածություն ձեռք բերեց «կասմեծիչկայից»՝ անհայտ է։ Ամեն դեպքում, քանի գնում ա, էն «101 դալմատիններ» մուլտֆիլմի Կրոելլային ա սկսում նմանվել։ Ընդ որում, անհաջող պլաստիկ վիրահատություններն ու սխալ ոճային լուծումներն էլ ավելի են սրում նրա կերպարի բացասական ընկալումը, դե իսկ կիլոգրամներով շպարը «հաղթական» վերջակետ է դնում այս ամենի վրա։

6. Մարինա Գրեգ

Զարմանում եմ էս աղջկա վրա, որովհետև, ունենալով հիանալի մարմին ու բավականին գեղեցիկ դեմք, նա «один-на-один» է մտել դիմափոշու հետ, ու այնպիսի տպավորություն է, որ պարտվել է այդ անհավասար դիմակայության մեջ։ Սա այն դեպքն է, երբ շպարի անհարկի չարաշահումը միայն վնասում է արտաքին տվյալներին ու կենդանի մարդուց դարձնում տիկնիկ, որը թաթախել են «պուդրայի» մեջ։

5. Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյանը չի քսվում, ինքը կոնկրետ «գյաջվում ա», ու էդ էլ հերիք չի, մի բան էլ «գյաջելու» իրա բիզնեսն ա դրել ու ուրիշներին ա «գյաջում»։ Եթե դուք գոնե մեկ անգամ տեսնեք Սյուզի Մելիքյանին իրական կյանքում ու մոտիկից, ապա կհասկանաք, թե ինչի էին մեր նախնիները հարս տանելուց առաջ աղջկան տանում ու դեմքը լվանում, որ տեսնեն՝ ինչպիսին է նա իրականում։ Սյուզիի հետ եթե նույն հնարքը կիրառվի, ապա հետևանքներն ամենաանկանխատեսելին կլինեն։ Գումարած դրան՝ նրա քաշը մի երկու կիլոգրամով կպակասի։

4. Լիլիթ Հովհաննիսյան

Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե Լիլիթ Հովհաննիսյանը հայկական շոու բիզնեսի գաջի տիրուհին էր կամ էլ երգչուհու կարիերան համատեղում էր շինանյութի ներկրման բիզնեսի հետ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նրան գերազանցողներ էլ կհայտնվեն։ Բացի դրանից, այս ոչ այնքան պատվավոր շքերթում երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Հովհաննիսյանը զիջեց գաջեգործության իր դիրքերը շնորհիվ նրա, որ, այնուամենայնիվ, անսաց քննադատություններին ու նախ քչացրեց շպարի քանակը մի քանի կիլոգրամով ու սկսեց ավելի պրոֆեսիոնալ վիզաժիստների ծառայությունից օգտվել։ Բայցևայնպես, նույնիսկ այդ «բարեփոխումներից» հետո Լիլիթը շարունակում է չարաշահել շպարը, հատկապես իր տեսահոլովակներում ու դրա պատճառով գրեթե նույնքան արհեստական տեսք ունի, որքան նախկինում։

3. Տաթևիկ Ադումյան

Լինում են աղջիկներ, ովքեր շատ են քսվում, լինում են աղջիկներ, ովքեր անաստվածավարի շատ են քսվում, իսկ Տաթևիկ Ադումյանը քսվում ա «безбожно» շատ (ուզում եմ՝ պատկերացնեք «անաստվածավարի»-ի գերադրական աստիճանը)։ Ընդ որում, տնաշենի աղջիկն էն կարգի ա չարաշահում, որ գիշերը մութ անկյունում նրան տեսնես, կարող ես ինսուլտ ստանալ ու հետո մի հատ էլ ինսուլտ կստանաս, երբ ինքը ողջ էդ շպարը մաքրի։ Տաթևիկ Ադումյանի պարագայում գործը միայն պարզ չարաշահումով չի սահմանափակվում, այստեղ գործ ունենք տհաճության աստիճանի հասնող չարաշահման հետ։

2. Նանա

Էն որ ասում են՝ «не кожи, не рожи», է՜… հիմա սրան էլ գումարեք վուլգար շպար, որ ավելի շատ հարիր է միանգամայն այլ ոլորտի, քանի շոու բիզնեսին, ու կստանաք այն, ինչ պայմանականորեն կոչվում է Նանայի ոճ։ Դժվարանում եմ ասել անգամ, թե ինչն է առավել նյարդայնացնում. վառ ու չտեսավարի շատ քսված շրթնե՞րկը, թե՞ մարմնի մնացած մասերից գույնով էապես տարբերվող դեմքը (տոնալ քսուկների պատճառով), բայց մի բան հաստատ է. Նանան իր քյարթությունն ու վուլգարությունն անգամ շպարի միջոցով է կարողանում մատուցել, իսկ ավելի ճիշտ՝ դրա քանակության։

1. Լիկա Սալմանյան

Լիկա Սալմանյանն ինձ հիշեցնում է փոքր աղջկա, ով, տանը մենակ մնալով, մտել է մոր պայուսակի մեջ, գտել այնտեղ կոսմետիկան ու ինչքան ուժ ունի՝ պռտվել։ Էն որ ծնողները տուն են գալիս, մեկ էլ երեխեն դուրս ա գալիս դեմները՝ դեմքի կեսը շրթներկ, ոտքից գլուխ դիմափոշու մեջ թաթախված ու դնովի եղունգ-մեղունգներով։ Լիկայի մոտ իսպառ բացակայում է չափի զգացողությունը, ու նա այնքան արհեստական է, որ նույնիսկ փողոց այսպիսի թարթիչներով ու կուբամետրով քսված շրթներկով ու շպարով է դուրս գալիս։ Սենց որ շարունակի, էս 19 տարեկան աղջիկը մի 5 տարի հետո 47 տարեկանի տեսք ա ունենալու։

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board