Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Բքի հետևանքով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Վանաձոր, Տաշիր քաղաքներում և Գուգարք համայնքում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Ծաղկահովիտ համայնքում, Կոտայքի մարզի Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



