Չեք կողմնորոշվում ինչ աղցան պատրաստել. Փորձեք հավով, լոբով և պանրով աղցան
LIFEԲաղադրություն
300 գ հավի եփած կրծքամիս
200 գ կանաչ լոբի
150 գ պանիր
400 գ եգիպտացորենի հատիկներ
3-4 հ մարինացված վարունգ
3 կտոր սև հաց
1 պճեղ սխտոր
մայոնեզ,
աղ,
մաղադանոս:
Պատրաստման եղանակ
Սխտորը ճզմել, աղ ավելացնել: Հացը խորանարդիկներով կտրտել, վրան քսել ճզմած սխտորը և տապակի մեջ առանց բուսայուղի չորացնել: Հավը կտրտել, վարունգը մանր կտրտել, պանիրը կամ երկարությամբ, կամ խորանարդիկներով կտրտել, լոբին կտրտել ինչպես ցանկանում եք, մանր կտրտել նաև մաղադանոսը և այս ամենը լավ խառնել: Ավելացնել եգիպտացորենի հատիկները, պատրաստած սև չորահացը, մայոնեզ, խառնել և մատուցել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Joins the Armenian Solar Energy Association
5
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation



