Հենրիխ Մխիթարյան. Շատ եմ դիտել Գլեբի խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ
SPORTորտմունդի «Բորուսիայի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ նախկինում հետեւել է բելառուս հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբի խաղին:
«Գլեբի խաղով հիացել եմ ոչ միայն «Արսենալում», այլեւ «Շտուտգարտում» ու «Բարսելոնայում»: Լավ հիշել եմ այդ տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստին: Նա հենց այնպես չէ խաղացել այդպիսի թիմերում: Նրանով կարելի է հիանալ: Բելառուսական ֆուտբոլի լեգենդ: Նա շատ արագ ֆուտբոլիստ չէր, բայց արագ էր աշխատում գնդակի հետ: Շատ եմ դիտել նրա խաղը եւ ինչ-որ բան սովորել եմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Прессбол»-ը:
Հիշեցնենք, որ 34-ամյա Գլեբը 2001-ից է խաղում Բելառուսի հավաքականում, բայց չէր հրավիրվել Հայաստանի դեմ մարտի 25-ին Երեւանում կայացած ընկերական խաղին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



