Շույգուի ինքնաթիռը Կալինինգրադ թռիչքի ճանապարհին ուղեկցել են ՆԱՏՕ-ի կործանիչները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շույգուի ինքնաթիռը դեպի Կալինինգրադի մարզ թռիչքի ընթացքում ուղեկցել են ՆԱՏՕ-ի կործանիչները եւ ռուսական Սու-27-երը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին, նախարարի ինքնաթիռին ուղեկցող ռուսական ծովային օդուժի Սու-27-երից մոտավորապես 2 կիլոմետր հեռավորության վրա թռչում Էին ՆԱՏՕ-ի Eurofighter Typhoon կործանիչները:
Դաշինքի ինքնաթիռները չեն փորձել մոտենալ պաշտպանության նախարարի օդանավին, նշում Է ՏԱՍՍ-ը:
Մարտի 28-ին Սերգեյ Շոյգուն Կալինինգրադի մարզում ստուգելու Է մարտական պատրաստության կազմակերպումը եւ մի շարք օբյեկտների շինարարության ընթացքը ռուսական խմբավորման զորամիավորումներում ու զորամասերում:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



