Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«Մենակ մի տուն ունենանք, որ նորմալ ապրենք»,- ասում է 13-ամյա Սարգիսը

SOCIETY

Hetq.am-ը գրում է.

«Կարինեի հետ Մասիսի երկաթուղային կայարանից փոշոտ ճանապարհով քայլում ենք դեպի Երևան գնացող «Գազելների» կանգառ: Մեր ձայները երբեմն խլանում են ճանապարհի կանաչ ջրափոսերից լսվող գորտերի կռկռոցի պատճառով: Կարինեն ժպտում է, երբեմն ծիծաղում: Ասում է՝ հոգնել է մտածել իր կյանքի մասին, որովհետև այնքան վատ օրեր է ունեցել:

Երեխաները հաճախ բացակայել են դպրոցից շոր ու կոշիկ չունենալու պատճառով, մի օր սոված են մնացել, մի օր կուշտ, բայց դրսում երբեք ցույց չեն տվել դա: Դրա համար էլ Կարինեն, ինչպես ինքն է ասում, հպարտությամբ է քայլում: Պատմում է, որ կյանքը չդասավորվեց այնպես, ինչպես երազում էր. ընտանիքի միակ երեխան էր, մայրը գլխուղեղի քաղցկեղից մահացել է 39 տարեկանում, հայրն էլ հարբեցող էր: Իրեն խնամել է տատը: Փոքր ժամանակից էլ աշխատել է օրվա հացի համար:

Կարինե Սուքիասյանը հիմա 39 տարեկան է: Տարիքի մասին խոսելիս ձեռքերը պարզում է, երկար նայում ուռած մատներին: «Աշխատավոր մարդու ձեռքեր են, չէ՞, բայց էլ ուժ չկա մեջները»,- սա ժպտալով է ասում: Հարևանի կովերն է կթում: Ամսական 2, 3, 4 կով է կթում: Մեկ կովի համար ամսական 3-4 հազար դրամ է ստանում: Քիչ է, բայց կովի տերերն ասում են՝ ավելին չեն կարող վճարել, կաթից ստացած եկամուտը քիչ է լինում: Հարևանի գոմերը մաքրելու է գնում մեծ տղան՝ 14-ամյա Խաչիկը: Աշխատանքի դիմաց 1500 դրամ է ստանում: «Հիմի չենք թողնում, շատ կեղտոտ գործ ա, ինքն էլ հըլը էրեխա ա: Բայց մեկ-մեկ էլի չի լսում, գնում մաքրում ա: Շատ ընկճված է մեր էս վիճակից»,- Կարինեի ժպիտը սահում է դեմքից, մռայլվում է:

Երեխաները, Կարինեն ու ամուսինն առողջական խնդիրներ ունեն: «Ով էլ ապրի տենց պայմաններում, մի հիվանդություն կունենա»,- ավելացնում է: «Ամուսինս էդ վիճակում՝ ստամոքսի խնդիրներ ունի, ատամները թափվել են, չնայած 39 տարեկան ա, գնացել ա բանվորության գործ գտնի, դե, մեկի բախչեն կփորի, ինչ գործ կլինի: Ի՞նչ անենք, բա մեր էրեխեքին ո՞վ պիտի պահի»,- ասում է ընտանիքի մայրը:...

Կարինեն ամուսնու ու 3 երեխաների հետ ապրում է նախկին կաշվի գործարանի պահակակետում: Գործարանի շենքը հիմա քանդում են, տրակտորների ձայնը լցվում է պահակակետ: Մինչ այդ մոտ 8 տարի բնակվել են գործարանի մեկ այլ հատվածում, որը աշնանը քանդեցին: Մնալու տեղ չունենալու պատճառով նրանց առաջարկել են մնալ պահակատանը: Դրանից էլ են գոհ: Սա անմիջապես է ասում: Լքված պահակակետը շնանոց է եղել: Կարինեն հիշում է, որ երբ նոր էին տեղափոխվել այդտեղ, շները բաց պատոհաւններից (ապակիներ չկային) ելումուտ էին անում՝ վախեցնում իրենց: Հետո հարևաններն են օգնել, լարեր, ապակիներ տվել ու մի մեծ պաստառ: Դրանով փակել են պատուհանը: Երկու խցանման սենյակներում են տեղավորվել: 7-ամյա Լուսինեն դեռ մանկական մահճակալին է քնում, չնայած նեղվում է: Սեղանի տակ ամենօրյա սպասքն է, 3-լիտրանոց գազի բալոնը: Սա նրանց խոհանոցն է, բաղնիքն էլ սենյակի այն հատվածում է, որտեղ ազատ տարածք կգտնվի տաշտի համար:...

Խաչիկի հոգնությունը միանգամից նկատելի է. աշխատանքից, կարծես, նոր է եկել. հագուստը, ձեռքերը ցեխոտ են: Հարևանների այգիներում հող է փորում-փխրեցնում, ինչի համար 1000-1500 դրամ է ստանում: Երբեմն աշխատանքներին միանում է փոքր եղբայրը՝ 13-ամյա Սարգիսը: Դպրոցում Խաչիկի բացակայությունները շատ են, չնայած նշում է, թե նորմալ է հաճախում, բայց մայրը հակառակն է պնդում:

Սենյակում վառարանը չի վառվում: Ցուրտ է, Խաչիկը բաճկոնի գլխարկը քաշել է գլխին, կծկվել: Մեր զրույցը հաճելի չէ նրան, թեև քաղաքավարությունից դրդված համոզում է, որ խնդիր չկա: Սկսում ենք խոսել երազանքներից: Առաջին անգամ նկատում եմ Խաչիկի ժպիտը, ասում է՝ «խադավիկ» է ուզում դառնալ: Սարգիսը շարունակում է, թե ինքն էլ խոհարար է ուզում դառնալ, Լուսինեն՝ վարսավիր:

«Սաքոն լավ ճաշեր ա սարքում, դպրոցում էլ լավ ա սովորում»,- Սարգիսին նայելով՝ ասում է Կարինեն: Տղան հաստատում է, հետո մանրամասնորեն բացատրում, թե ինչպես է, օրինակ, տոլմա պատրաստում: Ու ոգևորությունը հանկարծ մարում է, երբ նվաղած ասում է. «Մենակ մի տուն ունենանք, որ նորմալ ապրենք»: Մայրը նկատում է, որ Սարգսի արյան խտությունը մեծ է, երեխան հաճախ է բողոքում սրտի աշխատանքից:

Շարունակությունն՝ այստեղ։

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference