Ինչպե՞ս ավարտվեց «Սանտա-Բարբարա» սերիալը
LIFE
1993 թվականի հունվարի 17-ին ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքով ցուցադրվեց «Սանտա-Բարբարա» հայտնի սերիալի վերջին՝ 2137-րդ սերիան: Ռուսաստանում սերիալը ցուցադրում էր РТР հեռուստաընկերությունը` 1992 թվականի հունվարի 2-ից մինչև 2002 թվականի ապրիլի 17-ը: Այն սկսվեց 217-րդ սերիայից ու ավարտվեց 2040-րդով, այդ իսկ պատճառով շատերը չիմացան, թե ինչպես ավարտվեց սիրված «օճառային օպերայի» հերոսների ճակատագիրը:
Past.am-ն ամփոփում է հայտնի սերիալի արդյունքները:
Բաժանվեցի՞ն արդյոք Կրուզն ու Իդենը:
Ցավոք, սերիալի ամենագլխավոր զույգերից մեկը բաժանվեց: Դրա պատճառը Իդենի հոգեկան հիվանդությունն էր, որով հերոսուհին տառապում էր ամբողջ հեռուստանովելի ընթացքում: Իրականացնելով հերթական սպանության փորձը Սոֆյայի վրա, հերոսուհին լքեց քաղաքը: Դրանից հետո նա հրաժեշտի նամակ գրեղ Կրուզին ու խնդրեց իրեն այլևս չփնտրել: Կրուզը որոշ ժամանակ տխրելուց հետո մխիթարություն գտավ Իդենի քրոջ՝ Քելլիի գրկում:
Նրանց սիրային պատմությունը չզարգացավ, քանի որ սերիալի գլխավոր մաչոն իրեն մեղավոր ճանաչեց մի հանցագործությունում, որը չէր կատարել: Այսկերպ նա որոշեց օգնել իր ընկերների դստերը՝ Բի Ջեյ Ուոլքերին, որը համարվում էր գլխավոր կասկածյալ: Բանտ նստելու փոխարեն Կրուզը որոշեց գնալ Մեքսիկա:
Ինչպե՞ս դասավորվեցին Մեյսոնի ու Ջուլիայի հարաբերությունները:
Վերջին սեզոնում Մեյսոնը ամուսնացավ Ջուլիայի հետ: Զույգը երկար ժամանակ չէր կարողանում երեխաներ ունենալ, ինչի հետևանքով որոշեցին երեխայի որդեգրել: Դրանից անմիջապես հետո պարզվեց, որ նա հղի է:
Ո՞վ դարձավ Քելլիի նոր սերը:
Կրուզի հեռանալուց հետո սերիալի գլխավոր գեղեցկուհին իր սերը նվիրեց ոստիկանության սպա Քոննոր Մակ-Քեյբին:
Ո՞ւմ հետ ի վերջո մնաց Սի-Սին:
Սանտանան երեխայի էր սպասում Սի-Սիից, ով իրեն առաջարկություն էր արել: Սակայն վիժումից հետո կինը խզեց իրենց կապն ու հեռացավ քաղաքից: Սի-Սին ի վերջո միացավ իր երկրորդ կնոջ՝ Սոֆյայի հետ:
Ո՞վ դարձավ Չեննինգի հայրը:
Սի-Սին փորձում էր ստանձնել Չեննինգի խնամակալությունը, սակայն երեխայի որդեգիր հայրը դարձավ Լայոնել Լոքրիջը, ով ամուսնացավ նրա մոր՝ Ջինայի հետ: Հարկ է նշել, որ բազմաթիվ հերոսներից, որ ներգրավված էին սերիալում, իսկական հաջողություն ունեցավ միայն Ռոբին Ռայթ-Փենը՝ Քելլիի դերակատարուհին: Մյուսներին հանդիսատեսը շատ սիրեց՝ նույնականացնելով իրենց հերոսների հետ:




















































