Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Որոշ պատգամավորներ բոյկոտեցին Զարուհի Փոստանջյանի օրինագծի քննարկումը

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրենքի նախագծի քննարկումը որոշեց անցկացնել դռնփակ ռեժիմով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նիստը փակ անցկացնելու առաջարկով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Զարուհի Փոստանջյանը խնդրեց հիմնավորել փակ անցկացնելու պատճառը' նշելով, որ գտնվում են ժողովրդավար օրենսդիր քաղաքական մարմնում, և յուրաքանչյուր բանավեճ պետք է լայն հանրությանը հասանելի լինի: «Հիմնավորումներ կան ու շատ հստակ են: Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ երբեմն աշխատանքները փակ ռեժիմով են լինում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը ժողովրդավար երկիր չէ: Կան պատմագիտական բնույթի շատ վտանգավոր անճշտություններ այս նախագծում, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է մեզ վնասել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը' ի պատասխան Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց իր համաձայնությունը հարցի քննարկումը փակ ձևով անցկացնելուն՝ նշելով, որ այլապես քաղաքական գործիչները կարող են կաշկանդված լինել որոշակի գնահատականներ տալու առումով: «Մենք որպես այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներ, կցանկանայինք, որ փակ աշխատանքային ռեժիմով անցկացվեր քննարկումը: Մենք չենք ասում, որ սա գաղտնի փաստաթուղթ է, այն տարածված է: Մենք ուզում ենք փակ լինի այն մասը, երբ մենք մեր մոտեցումներն ենք ձեզ ներկայացնելու' հորդորելու ձեզ, որ հետ վերցնեք, կամ մեկ այլ բան անել, որ մենք մեզ կրակը ընկած վիճակում չզգանք: Ոչ ոք ձեզ չի կաշկանդում, որ հետո ինչ հայտարարություններ ցանկանում եք, անեք: Ես որպես նախկին արտգործնախարար չեմ ցանկանում իմ անունը շոշափվի մի քննարկման մեջ, որը զավեշտ կընկալվի իմ նախկին կոլեգաների կողմից»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նման օրենքի նախագիծ չպետք է քննարկել: «Մենք այս նախագիծը հանձնաժողովում քննարկել ենք արդեն: Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ այս քննարկումը չարվի: Ես դուրս եկա նիստից և հետո իմացա, որ հետաձգել եք հարցի քննարկումը: Ես դուրս եմ գալու այս քննարկումից, իմաստ չեմ գտնում, որ նման հարց քննարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ես այն սկզբունքին եմ հակված, որ արտաքին քաղաքականության ոլորտը պետք է էապես տարբերվի մյուս որոլտներից: Չեմ ուզում էլ ավելի կարևորել այս ոլորտը, բայց այստեղ, այնուամենայնիվ, հարցերի քննարկումը պարունակում է բազմաթիվ նրբություններ: Մենք վստահ ենք, որ տարբեր հարցադրումներ կլինեն մեր գործընկերուհուն, որը չենք ցանկանա, որ մամուլում հրապարկման ենթակա լինի: Կարծում եմ, որ մեր լրագրողները ըմբռնումով կմոտենան»,- նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ չհամարեցին օրենքի նախագիծը փակ ձևաչափով անցկացնել:

Մինչ հանձնաժողովականները կքվեարկեին բաց, թե փակ ձևաչափով անցկացնել նախագծի քննարկումը, Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը դուրս եկան նիստի դահլիճից: Անցկացվեց քվեարկություն և մեծամասնության ձայներով որոշվեց հարցը քննարկել փակ ռեժիմով:

Վիճահարույց հարցը Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի' Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին ՀՀ օրենքի նախագիծն է:

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026