Որտե՞ղ է հարկավոր ամուսնության առաջարկ անել
LIFEԱմուսնության առաջարկ անելը մարդու կյանքում հավանաբար ամենապատասխանատու քայլերից մեկն է, որը պահանջում է առավելագույն ուշադրություն և յուրաքանչյուր մանրուքի ուսումնասիրում: Այդ կարևոր «մանրուքներից» մեկն էլ տեղանքի ճիշտ ընտրությունն է:
Ինչպես հայտնում է The Huffington Post-ը՝ փորձագետները Instagram-ում ուսումնասիրելով ավելի քան 250 հազար սիրահար զույգերի լուսանկարներ, բացահայտել են ամենաշատ այցելվող երկրների ցանկը, որտեղ սիրահարները փորձում են իրականացնել իրենց նշանադրությունը:
Առաջին տեղում է Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաք Նյու Յորքը, որին հաջորդում է ամերիկյան Լոս Անջելեսը, Սիթլը, Մայամին, Չիքագոն: Վեցերորդ տեղում է կանադական Տորոնտոն, յոթերորդում՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը: Առաջին տասնյակում են հայտնվել նաև ԱՄՆ Սան Դիեգոն և Օրլանդոն: Իսկ լավագույն տասնյակը եզրափակում է Ավստրալիայի խոշորագույն քաղաք Սիդնեյը:



