Մարտի 26-ին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանում թնդաց АО НК «РуссНефть», ОАО «Русский уголь», ПАО «Моспромстрой», ПАО «Бинбанк», «Шансон» և Love Radio ռադիոկայանների, ինչպես նաև նավթաարդյունահանող GCM Global Energy Inc. ընկերության սեփականատեր ինգուշ օլիգարխ Միխայիլ Գուցերիևի որդու հասրանիքը։

Գուցերիևի ժառանգի ընտրյալը դարձավ մոսկովյան Եվդոկիմովի անվան բժշկա-ստամատոլոգիական համալսարանի ուսանողուհի Խադիժա Ուժախովա, ում Elie Saab բրենդի հարսանեկան զգեստը կշռում էր 25 կիլոգրամ։

Նորապսակներին շնորհավորելու համար 600 հյուր էր հավաքվել, որոնց թվում էր Ինգուշետիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշեվը, ինչպես նաև հրավիրյալ այնպիսի աստղեր, ինչպեսիք են Ջենիդեր Լոպեսը, Էնրիկե Իգելսիասը, Պատրիսիա Կաասը, Սթինգը և Ալլա Պուգաչովան։

Աստղերի ելույթների համար վճարվել են հիրավի աստղաբաշխական հոնորարներ։ Ինչպես հաղորդում է LifeNews.ru-ն, Ջենիֆեր Լոպեսը ստացել է 1 միլիոն եվրո իր ելույթի համար, Սթինգը՝ 1,5 միլիոն եվրո, Իգլեսիասը՝ 0,5 միլիոն, իսկ «ամենահամեստ» հոնորարը ստացել է Պուգաչովան և այն կազմել է 300,000 եվրո։ Հաղորդվում է նաև, որ սպասվում էր, որ հարսանիքին ելույթ կունեն նաև Բեյոնսեն և Էլտոն Ջոնը, սակայն հարսանիքի ժամանակ հայտարարվել է, որ նրանք ելույթ կունենան հարսանիքի երկրորդ կեսին, որը նշվելու է Լոնդոնում ու նեղ շրջանակի համար։

Թվերն իրոք աստղաբաշխական են, բայց հավանաբար ոչ մի օլիգարխի համար, ում կարողությունը կազմում է շուրջ 6 միլիարդ դոլար։

Մոսկվացիները, ովքեր ակամայից դարձել էին այս տոնակատարության ականատեսները, կիսվել են իրենց տպավորություններով ֆեյսբուքում․

«Երեկ ցերեկը սարսափելի խցանման մեջ ընկանք այդ սրահի մոտ՝ հենց երթևեկելի մասի մոտ կայանված մայբախների ու այլ մեքենաների պատճառով։ Ռեստորանը զարդարել էին ինչպես կարողադցել էին՝ ամեն ինչով, իսկ ոստկանության համար առանձին վրան էին խփել»։

«Հրավառությունն ավելի զիլ էր, քան Քաղաքի օրը։ Կարծես թե ամբողջ գիշեր էին տոնում։ Անձամբ չեմ ստուգել, բայց Սաֆիսայից ողջ գիշեր երաժշտություն էր լսվում»։

Տեսանյութը՝ այստեղ