Երեւանում քաղաքացին 100 դեղահաբ է խմել՝ փորձելով ինքնասպան լինել
SOCIETYԵրեւանում մարտի 26-ի երեկոյան քաղաքացին ինքնասպանության փորձ է արել: ԱԻՆ-ում երեկոյան ժամը 20:54-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Թումանյանի այգում եւ մոտ 100 դեղահաբ է ընդունել, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի հետ:
Փրկարարները «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ մանկական խաղադաշտի հարեւանությամբ, հայտնաբերել են անօգնական վիճակում գտնվող Ս. Վ.-ին եւ տեղափոխել «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
4
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement
5
Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted ...



