«Ժողովուրդ». Երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ծնողների հաշվի՞ն
SOCIETY««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները և դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ պայմաններին:
«Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ երևանյան մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են սաների ծնողների միջոցներով: Այս տեղեկությունը, սակայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ մեզ ճշտել չհաջողվեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



