Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


Ամենայն Հայոց Կաթողիկոսի մաղթանքը Սուրբ Հարության տոնի առիթով

SOCIETY

News.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթանք է հղել հայ ժողովրդին Սուրբ Հարության տոնի առիթով: Հայրապետական մաղթանքում, մասնավորապես, նշված է.

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

Այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը եւ Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգեւեց:

Քրիստոսի Հարությունը մահվան խավարի մեջ ծագեցրեց լույսը հավիտենության, մարդկանց պարգեւեց երկնքի արքայության երանությունը, շնորհը` հարուցյալ կյանքի այս աշխարհում եւ հանդերձյալում: Քրիստոսի Հարությամբ նոր արարչություն է, նոր մարդկություն, որը մեղքի եւ մահվան նզովքից ազատ` շնորհի մեջ է Աստծով ապրելու եւ հավիտենական կյանքին արժանանալու:

Այսօր Տիրոջ հրաշափառ Հարության խորհրդի առջեւ բնականից բարձրանում է հարցը` որքանո՞վ ենք ապրում Քրիստոսով նորոգված կյանքով, ընթանում Փրկչի խոսքի եւ պատվիրանների համաձայն: Ի՞նչն ենք կարեւորում մեր կյանքում` հարության Ավետարա՞նը, թե՞ մոլար վարդապետություններ եւ խաբեպատիր գաղափարախոսություններ, Տիրոջ կամքին հետեւե՞լը, թե՞ մեղսակորույս, կենսակործան ճանապարհները, երկնքում գանձեր դիզե՞լը, թե՞ շահատենչությունը, հոգեւոր ազատությո՞ւնը, թե՞ սանձարձակությունը, ազնվությո՞ւնն ու ուղղամտությունը, թե՞ պիղատոսյան թվացյալ արդարությունը, նախըտրում ենք Հիսուսի՞ն, թե՞ ավազակ Բարաբբային: 

Գիտության, կրթության անօրինակ առաջընթացի հետ մեր ժամանակներում ականատեսն ենք նաեւ ավանդական արժեհամակարգի փլուզման, մարդու բարոյական անկման եւ հոգեւոր սնանկացման երեւույթների: Կյանքի հարմարավետության, արագահասության հնարավորությունների պայմաններում նույնիսկ մարդիկ, անգամ ընտանիքի անդամներ, օտարանում են միմյանցից: Բարիքների առատության մեջ ոչ թե կարիքն ու թշվառությունն են վերանում, այլ խորանում է հասարակության բեւեռացումը: Տեխնոլոգիաների առաջընթացը կյանքի դյուրություններ ստեղծելու հետ հանգեցնում է նաեւ նոր հնարանքներով ընթացող պատերազմների եւ ահաբեկչությունների, որոնք շարունակաբար ցնցում են աշխարհը` դառնալով համընդհանուր սպառնալիք մարդկության համար: Նման իրողությունների առջեւ եւ մշտապես հարկ է անդրադառնալ եւ բարձրաձայնել աստվածային արդարության ու հատուցման մասին այս աշխարհում եւ հանդերձյալում, որը վերահաս է բոլոր անհատներին ու ժողովուրդներին:

Արդարեւ, քրիստոսաշնորհ հարությունը միայն պարգեւ չէ, այլեւ դատաստան, ինչպես ասում է Ավետարանը. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել` կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. Ե 28-29):

Տագնապներով ու ցնցումներով լի աշխարհը, նաեւ մեր իրականությունը, որ նույնպես բազմահոգ է դժվարություններով ու խնդիրներով, կարող են վերափոխվել քրիստոսաշնորհ հոգեւոր լիության կյանքով՝ հաղթահարելով մարդկային ցավերն ու ողբերգությունները եւ ամենուր հաստատելով հիմքերը ապահովության ու բարօրության: Քրիստոսի Հարությունը հիմքն ու հաստատությունն է հավատքի, որ լուսավորում է մարդկանց սրտերը, նեղությունների հորձանուտում շնորհում հույս ու մխիթարություն, տառապանքների գողգոթաներում` հառնելու ուժ եւ զորություն, պարգեւում խրոխտ ու արիասիրտ ոգի` արդար մարտնչումներում, նվիրումի ոգեշնչում, բերկրանք ու խնդություն` ապրելու եւ արարելու:

Այս ոգին ու ընթացքը հարազատ են եւ բնորոշ մեր ժողովրդին, մեր կյանքին ու պատմությանը եւ լուսավորում են մեր ներկան ու ապագան: Վեր հառնելու, դժվարությունների առջեւ չընկրկելու, նոր կյանք կերտելու վկայությունը մեր ժողովուրդը բերեց՝ վերահաստատելով մեր անկախ պետականությունը, որի 25-ամյա տարեդարձն է այս տարի:

Մեր հայրենիքի զորացմանը, համազգային մեր կյանքի շինությանն ու պայծառությանն ուղղված մեր ջանքերում եւ այսօր ծառացած մարտահրավերների առջեւ, սիրելիներ, Քրիստոսի Հարության հավատքն ու լույսն ունենք մեզ առաջնորդող, արդ, մեր կյանքը լցնենք մեր Տիրոջ սիրով, միմյանց զորակցությամբ, ավետիսներով բարի գործերի: Զատկական խորհրդով այսօր մեր հոգիներին շողում է քրիստոսապարգեւ հարության երկնային շնորհը, որը դրոշմվում է մեր կյանքին, երբ ապրում ենք հավատքով ու քրիստոնեական արժեքներով, մեր մերձավորների, մեր ժողովրդի, հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար: Միածնաէջ այս Սուրբ Տաճարում աղոթում եւ մաղթում ենք, որ մեր ժողովրդի ամեն զավակ Քրիստոսի Հարության ավետիսն ընդունի նորոգված հավատքով, եւ մենք` իբրեւ ազգ, առ Քրիստոս մեր Տերը սիրով, մեր արդար ու արժանավոր գործերով միշտ ընթանանք առաջընթացի ուղիով:

Զատկական այս հուսառատ եւ շնորհաբեր օրը Մեր հայցն է, որ hարուցյալ Քրիստոսի շնորհները տարածյալ լինեն համայն աշխարհում եւ հայրենի մեր երկրում, ամենուր տիրի խաղաղություն, եւ մարդկությունը` վեր հառնած ողբերգությունների, վշտերի ու նեղությունների անձավներից, հույսով ու հավատով կերտի իր կյանքը` լի սիրով, եղբայրությամբ ու համերաշխությամբ։ 
Թող սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի եւ ողորմությունն Աստծո լինեն մեզ հետ եւ ամենքի, այսօր եւ միշտ եւ հավիտյանս, ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience