Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Պալմիրան
INTERNATIONAL NEWSՍիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից, հաղորդում է France Presse գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի:
«Գիշերային ծանր մարտերից հետո բանակը Պալմիրան վերցրել է ամբողջական հսկողության տակ՝ ինչպես հնագույն հատվածը, այնպես էլ բնակելի շրջանները»,- գործակալությանը հայտարարել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ շաբաթ օրը մարտերը վերսկսվել են փաստացիորեն Պալմիրա քաղաքի բոլոր շրջաններում, բացի պատմական հատվածից:
Պալմիրան, որի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն է, գրոհայինների հսկողության տակ է անցել մայիսի կեսին:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



