Օբաման կոչ է արել Բրյուսելում տեղի ունեցածի համար բոլոր մուսուլմաններին չպիտակավորել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Բրյուսելում տեղի ունեցածի համար բոլոր մուսուլմաններին չպիտակավորել: Դրանից կշահեն միայն ահաբեկիչները, որոնք ուզում են տարբեր համայնքների ներկայացուցիչների միջեւ թշնամանք սերմանել:
Օբաման իր ուղերձում հարգել է զոհերի հիշատակը՝ հիշեցնելով, որ Բրյուսելի արյունահեղություններից ԱՄՆ 2 քաղաքացի է զոհվել, եւս 14-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկացի մուսուլմանները կարեւոր ներդրում են ունենում ամերիկյան հասարակության զարգացման գործում:
«Մենք պետք է կանխենք բոլորին նույն արշինով չափելու ցանկացած փորձ: Նման փորձերը հակասում են մեր բնույթին, մեր արժեքներին եւ մեր ժողովրդի պատմությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



