ԿինոWeekend. Երեք ֆիլմ` հանգստյան օրերին դիտելու համար
LIFE«Արմենպրես»-ը «ԿինոWeekend» շարքի միջոցով ֆիլմերի սիրահարներին կներկայացնի համաշխարհային և հայկական լավագույն ֆիլմերը: Ամեն շաբաթ օր գործակալության էջերում հնարավորություն կլինի ծանոթանալու լավագույն ֆիլմերին և ցանկության դեպքում դիտել դրանք հանգստյան օրերի ընթ ացքում: «Արմենպրես»-ը ձեզ կներկայացնի երեք տարբեր կինոնկարներ, որոնք արտադրվել են վերջին տարիներին, հաջողություն են գրանցել, հետաքրքրել են մեծ թվով մարդկանց: Ցուցակում ընդգրկված երեք ֆիլմերից մեկը պարտադիր անիմացիոն կինոնկար կլինի` նախատեսված մանուկների համար: Գործակալության ցանկերից ընտրեք, դիտեք որևէ ֆիլմ և վայելեք հանգստյան օրերը ԿինոWeekend-ի հետ:
2015 թվականի արտադրության այս ֆիլմը մեծ իրարանցում առաջացրեց: Կինոնկարի շնորհիվ գլխավոր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն վերջապես ստացավ բաղձալի «Օսկար» արձանիկը: Հետաքրքրական է, որ ֆիլմը հիմնված է Մայքլ Փանկեի վեպի վրա, և առաջադրվել է «Օսկար»-ի 12 անվանակարգերում` հաղթելով ընդամենը երեքում: Ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի աշխատանքում նկարագրված են 19-րդ դարի դեպքերը: Որսորդ Հյու Գլասի վրա հարձակվում է արջը, և ամեն ինչ անսպասելի կերպ է զարգանում: Հանգամանքներին հակառակ Գլասին հաջողվում է գոյատևել և մարտահրավել նետել նույնիÕ �կ բնությանը, ցրտին և իր թշնամիներին:
Բացի ԴիԿապրիոյից, ֆիլմում խաղում են նաև Թոմ Հարդին, Ուիլ Փոուլթերը, Դոնալ Գլիսոնը և այլք:
Ավելի թեթև ժանրի ֆիլմերի սիրահարների համար խորհուրդ ենք տալիս դիտել 2012-ին կինովարձույթում հայտնված «Վրիժառուները» կինոնկարը: Կոմիքսների և սուպերհերոսների սիրահարներն, անկասկած, կգնահատեն թե’ ֆիլմի պատմությունը, թե’ առկա հումորը, թե’ այն փաստը, որ ֆիլմում հավաքվել են լավագույնները: Իսկ նրանց նպատակը մեկն է` փրկել մոլորակը ոչնչացումից և այլմոլորակայինների նկրտումներից: Ֆիլմում S.H.I.E.L.D. կազմակերպության ղեկավար Նիք Ֆյուրին միավորում է Երկաթե մարդուն, Կապիտան Ամերիկային, Հալկին, Թորին և այլ հերոսների, ովքեր պետք է պայքարեն Թորի եղբայր Լոքիի դեմ, որն ուզում նվաճել Երկիրը։
Կինոնկարում աստղային անձնակազմ է հավաքվել.գլխավոր դերերը մարմնավորել են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Սքարլեթ Յոհանսոնը, Ջերեմի Ռեները, Թոմ Հիդլսթոնը, Քլարկ Գրեգը:
«Լավ դինոզավրը» (The Good Dinosaur)
Ընտանեկան դիտման համար նախատեսված այս գեղեցիկ անիմացիոն ֆիլմը ստեղծվել է 2015 թվականին` Pixar ընկերության նախաձեռնությամբ: Ռեժիսորը Փիթեր Սոնն է, ով հսկայածավալ աշխատանք է տարել` բարի, հետաքրքիր ու դիտարժան կինոժապավեն ստեղծելու համար: Ընդ որում` ֆիլմը միայն փոքրիկների համար չէ. նույնիսկ մեծահասակները կարող են դասեր քաղել լավ դինոզավրից:
«Լավ դինոզավրը» անիմացիոն կինոնկարի հերոսը Արլոն է, ով բարի սիրտ ունի: Դժբախտ դեպքը ստիպում է դինոզավրին անցնելու իր սեփական ոդիսականը, դառնալու ավելի հասուն և հասկանալու` ինչն է ճիշտ, ինչը` սխալ:
ԿինոWeekend-ը ներկայացրեց ու ֆիլմերն առանձնացրեց Ռոզա Գրիգորյանը



