Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական թատրոնում ապրիլից մեկնարկում է կապիտալ վերանորոգումը

CULTURE

 Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում ապրիլից մեկնարկում է կապիտալ վերանորոգումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

«Թատրոնում ապրիլից սկսում է վերանորոգումը: Այսօր թատրոնը ֆինանսավորվում է Վրաստանի մշակույթի նախարարության կողմից: Թատրոնը կարծես թե ոչ մի խնդիր չունի: Մեզ ոչ ոք չի հուշում` ինչ և ինչպես բեմադրենք: Ազատություն է ստեղծագործական իմաստով: Կապիտալ վերանորոգում է լինելու, շենքը վթարային է, ֆինանսավորումը ևս Վրաստանի մշակույթի նախարարությունն է տրամադրում»,-տեղեկացրեց նա:

Արմեն Բայանդուրյանը նշեց, որ Հայաստանը ևս ուշադիր է թատրոնի նկատմամբ:

«Հետևում են, թե ինչ ենք անում, ՀՀ մշակույթի, սփյուռքի, արտաքին գործերի նախարարները պատրաստ են օգնել: Թբիլիսիի հայկական թատրոնը սերտորեն կապված է հայկական բոլոր թատրոնների հետ»,-շեշտեց նա:

Արմեն Բայանդուրյանը առանձնահատուկ կարևորեց այն փաստը, որ թատրոնի ներկայացումներում հանդես են գալիս երիտասարդ կադրեր:

«Ամենակարևորը` զբաղված է թատրոնի երիտասարդությունը: Այսօր երիտասարդությունն այնպիսի համարձակություն ունի, որ թատրոնի խաղացանկի 90 տոկոսը երիտասարդ դերասանների ուսերին է: Երիտասարդներ, որոնք ստացել են կրթություն Թբիլիսիում` Շ. Ռուսթավելու անվան ինստիտուտում: Թատրոնն ապրում է ինչպես բոլոր մյուս թատրոնները` ունենք լավ, վատ, միջին ներկայացումներ»,-հավելեց նա:

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը պատրաստվում է այս տարի ակտիվ գործունեություն ծավալել:

«Մայիսի վերջին և հունիսի սկզբին գնալու ենք հյուրախաղերի Երևան, Վանաձոր, Գյումրի, Ախալքալաք, Նինոծմինդա, Ախալցխա, մասնակցելու ենք Վրաստանում կայանալիք թատերական փառատոնի` նվիրված Նոդար Դումբաձեին: Վրաստանի բոլոր թատրոնները մասնակցում են այդ փառատոնին»,-եզրափակեց Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում մարտի 25-ին թատրոնը հանդես եկավ «Սովորական պատմություն» ներկայացումով: Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերն անցկացվում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն է: Հիմնադրման օրվանից թատրոնը մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերի մշակութային կյանքում` միաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայ-վրացական բարեկամական հարաբերություններում: Թբիլիսիում հայկական թատրոնի սկզբնավորման պատմությունն սկսվում է 1824 թվականից, երբ Ներսիսյան դպրոցում սկսել էին բեմադրել հայերեն ներկայացումներ: Արդեն 1856 թվականին այստեղ հիմնվել էր պրոֆեսիոնալ հայկական թատրոն, որը գլխավորում էր Գևորգ Չմշկյանը: Հայկական դրամատիկական թատրոնը, որը վերանվանվել է Պ. Ադամյանի անվան 1991 թվականին, գլխավորում է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns