Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան դրամատիկական թատրոնը Հայաստանում ջերմ ընդունելության արժանացավ

SOCIETY

Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնին Հայաստանում ընդունեցին առանձնակի ջերմությամբ: Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում մարտի 25-ին հարևան երկրում գործող թատրոնը հանդես եկավ «Սովորական պատմություն» ներկայացումով:

«Այս ներկայացումը մենք խաղացել ենք մեկ անգամ`Շ. Ռուսթավելու անվան ազգային ակադեմիական թատրոնում: Ի միջի այլոց, հայկական թատրոնը 100 տարի Ռուսթավելու անվան թատրոնի բեմում չէր խաղացել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ներկայացման բեմադրության հեղինակ,  Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը` հատուկ շեշտելով, որ ներկայացման մեջ զբաղված է հատկապես թատրոնի երիտասարդությունը:

 «Սովորական պատմություն» ներկայացումը բեմադրվել է ըստ ուկրաինացի դրամատուրգ Մարիա Լադոյի պիեսի: Ողբերգության գործող անձինք ինչպես մարդիկ են, այնպես էլ կենդանիները՝ ձին, կովը, աքլորը, շունը և խոզը: Ներկայացման մեջ ցույց է տրված կյանքը կենդանիների աչքերով, ինչը հանդիսատեսին հնարավորություն է տալիս այլ կերպ նայել սովորական հարցերին: Գործողությունը տեղի է ունենում մեր ժամանակներում: Ներկայացման բովանդակությունը սովորական է: Երիտասարդ տղան և աղջիկը սիրում են միմյանց, նրանք երեխա են ունենալու, սակայն նրանց ծնողների միջև թշնամու թյուն կա: Աղջկա հայրը պահանջում է, որպեսզի իր դուստրը ազատվի երեխայից: Զարմանքով են նայում կենդանիները իրենց տերերին, որովհետև իրենց բնությամբ կենդանիները մաքուր հոգի ունեն, նրանց համար խորթ է նախանձը, ագահությունը, դավաճանությունը: Կենդանիները որոշում են թույլ չտալ մարդկանց մեղք գործել, նրանք ուզում են փրկել երեխային և պատրաստ են դրա համար մեռնել:

Բեմադրության մեջ ներգրավված էին թատրոնի 10 դերասաններ: Ներկայացման ավարտին հանդիսատեսը ջերմ և հոտնկայս ծափահարություններով ճանապարհեց ստեղծագործական անձնակազմին:

Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերն անցկացվում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Թատրոնի երևանյան ելույթը տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում.  «Սովորական պատմություն» ներկայացումը «Արտավազդ-2016» մրցանակի հավակնորդների թվում է միանգամից մի քանի անվանակարգում:

Թբիլիսիի ՊԱդամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը Հայաստանի սահմաններիցդուրս գործող միակ պետական հայկական թատրոնն էՀիմնադրման օրվանից թատրոնը մեծ դեր է խաղացել Թբիլիսիի հայերիմշակութային կյանքումմիաժամանակ հանդիսանալով յուրահատուկ կամուրջ հայվրացական բարեկամականհարաբերություններումԹբիլիսիում հայկական թատրոնի սկզբնավորման պատմությունն սկսվում է 1824 թվականիցերբՆերսիսյան դպրոցում սկսել էին բեմադրել հայերեն ներկայացումներԱրդեն 1856 թվականին այստեղ հիմնվել էր պրոֆեսիոնալհայկական թատրոնորի գլխավորում էր Գևորգ ՉմշկյանըՀյկական դրամատիկական թատրոնըորը վերանվանվել է Պ.Ադամյանի անվան 1991 թվականինգլխավորում է գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference