Տեսաձայնագրող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը
SOCIETYՎանաձոր քաղաքի Վարդանանց 35-ե հասցեում գործող ատամնաբուժական սարքերի խանութի դուռը մարտի 18-ի ժամը 18-ից մինչև մարտի 19-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում ոտքի հարվածով բացելով՝ հանցագործները մուտք են գործել սրահ և գողացել ատամնատեխնիկական վառարան, ուլտրաձայնային լվացող սարք, ատամնաբուժական գործիքներ և պարագաներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստւկանության պաշտոնական կայքից, խանութի տեսաձայնագրող սարքը արձանագրել է տեղի ունեցածը:
Ոստիկանությունը ճանաչողներին խնդրում է զանգահարել 0322-5-02-02, 0322-5 -03 -03, 095-75-71-79, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի կամ մոտակա բաժին:
Տեղեկություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



