Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

SOCIETY

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 25-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում:  Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացել է գյուղացիների կողմից բարձրացված  խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են  մսի իրացման, անասնակերի,  ոռոգման ջրի, ճանապարհների վերանորոգման հարցերին, քննարկել դրանց լուծման հնարավորությունները: Դավիթ Լոքյանը  գյուղացիներից  հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրեր կարող է համայնքն իրականացնել այդ խնդիրներին լուծումներ տալու համար:  Նա  նշել է, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով  փորձ է արվելու   ներդրումային քաղաքակության ճանապարհով  համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ  համայնքի բնակիչն ինքը  պետք է ավելի շատ նախաձեռնող լինի և առաջարկներ ներկայացնի, որոնք  ուղղված կլինեն իր խնդիրների  լուծմանը: Այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելել է նաև վերոնշյալ համայնքների դպրոցներ, ծանոթացել կրթահամալիրների շենքային պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի  հաջորդ կանգառը եղել է Կոշ համայնքում գտնվող  «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի   գործարանը, որտեղ  գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն  Ասլանյանի, գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ նախարարը Դավիթ Լոքյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասում, ծանոթացել  գործարանի հզորությանը և  ընկերության զարգացման ծրագրերին:   Ներկաումս ընկերության  խաղողի և պտղատու այգիների տարածքը կազմում է  125 հա: Նախարարին ներկայացրել են, որ ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների  բնակիչների զբաղվածության հարցը. գյուղատնտեսական աշխատանքների  շրջանում հարևան համայնքներից այստեղ  աշխատում է շուրջ 200 մարդ:

Այնուհետև նախարար Դավիթ Լոքյանն  այցելել է  Աշտարակի բժշկական կենտրոն, շրջայց  կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին: 
Կենտրոնի  ղեկավար կազմի հետ նախարարը քննարկել է կենտրոնի  արդիականացմանը վերաբերող  հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի  հիմնանորոգման, նորագույն բժշկական  սարքավորումներով հագեցվելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշել է, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո  այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Աշտարակի համայնքապետարանն էր: Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և տարածաշրջանի գյուղապետերի հետ նախարարն անցկացրել է խորհրդակցություն` համայնքային ծրագրերը և համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման ուղիները քննարկելու նպատակով: 

Ողջունելով ներկաներին, նախարարը ևս մեկ անգամ կարևորել է նախարարության անվան և կառուցվածքի մեջ ավելացված զարգացման բաղադրիչը: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը   տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել փոքր և միջին արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք, նրա համոզմաբ, լրացուցիչ   տնտեսական էֆեկտ կարող են ապահովել համայնքների զարգացման տեսակյունից:    

«Մեր խնդիրն է դառնում բնագավառ առ բնագավառ, գյուղ առ գյուղ ուսումնասիրել` ինչ ներուժ կա գյուղում` բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական հզորություններ, այլ բնական հզորություններ` ջրային, հանքարդյունաբերության և այլն: Եվ դրա հիման վրա մենք պետք է կարողանանք համայնքային որոշակի խմբերում միկրո ձեռնարկություններ ստեղծել: Ես համոզված եմ, որ մենք ապագայի համար լուրջ հնարավորություններ ձեռք կբերենք և կկարողանանք առաջ շարժվել»,-նշել է նախարար Դավիթ Լոքյանը:

 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference