Այս փոփոխության հիմնական մեխը՝ կիսանախագահականից անցումն է խորհրդարանական համակարգին.Կարինե Աճեմյան
POLITICSԻնչպես հայտնում է Past.am-ը, այսօր լրագրողներին է հանդիպել Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Պատգամավորն անդրադարձ է կատարել սահմանադրական բարեփոխումների նախագծին: Նա նորմալ է համարում այն, որ հարցի շուրջ կան իրարամերժ կարծիքներ:
Հենց ինքը՝ պատգամավորը գտնում է, որ կան ավելի հստակ ձևակերպման անհրաժեշտություն ունեցող դրույթներ:
«Պետք է հասկանանք, որ այս փոփոխության հիմնական մեխը՝ կիսանախագահականից անցումն է խորհրդարանական համակարգին, ինչը նշանակում է, որ մեր կյանքում լինելու է գլոբալ փոփոխություն»,- ընդգծեց Կարինե Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ մինչև 2017թ. ընտրությունները ժամանակ կա, և եթե հանրաքվեով ժողովուրդն «այո» ասի այս փաստաթղթին, բոլոր քաղաքական ուժերը կլարեն իրենց ռեսուրսները և կկարողանան այնպես անել, որ լավագույններին տանեն ԱԺ:
Ըստ բանախոսի` երբ խորհրդարանի պատասխանատվությունը մեծանում է, պետք է քաղաքական ուժերը մեծացնեն նաև իրենց պատասխանատվությունը, ինչի համար մեզ պետք է քաղաքական կամք և մեծ ցանկություն:
Լևոն Փանոսյան



