Վթար Սեւան–Երեւան ավտոճանապարհին. Երեք վիրավոր
SOCIETYՓրկարար ծառայությունը հուլիսի 23-ին, ժամը 16.54-ին ահազանգ է ստացել, որ Սեւան–Երեւան ավտոճանապարհին՝ Հրազդանի ՀՀ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հրազդան քաղաքի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 42-րդ կմ-ում Կ.Ծ.-ի վարած «Օպել Կորսա» մակնիշի 34ND836 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
«Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1997թ. ծնված Շ. Կ.-ն, 1988թ. ծնված Ժ. Մ.-ն եւ 1999թ. ծնված Ե. Դ.-ն տեղափոխվել են Հրազդան քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



