Անհավանական պատմություն․ կինը գտել է իր սերմնաբջջի դոնորին ու ամուսնացել հետը (լուսանկարներ)
LIFEԵրկու հոգի ծանոթացել ու սիրահարվել են արդեն այն բանից հետո, երբ երեխա են ունեցել։ Ամինա Հարտի եւ Սկոտ Անդերսենի սիրո պատմությունը կարող է ֆիլմի սյուժե դառնալ։ Ավստրալիայի բնակչուհի Ամինան իր երկու որդուն՝ Մարլոնին եւ Լուիին կորցրել էր գենետիկ հիվանդության պատճառով, որը միայն տղաներին է անցնում։ Մարլոնը միայն 14 շաբաթ էր ապրել, իսկ Լուին՝ 1 տարեկան երկու ամսականում մահացել էր։
Կինը որդիների կորուստից հետո որոշեց դիմել ԷԿՕ-ի, դոնոր-սերմնաբջիջ ընտրեց ու արդյունքում ծնվեց նրա դուստրը՝ Լեյլան։ Ամինան գիտեր, որ տղամարդը, ով իր դստեր հայրն է, որոշել է անանուն դոնոր լինել եւ չի պատրաստվում մասնակցել երեխայի ճակատագրին կամ դաստիարակությանը։ Սակայն կինը որոշեց ինչ գնով էլ լինի՝ գտնել նրան ու ցույց տալ փոքրիկին։ Ի վերջո Ամինային հաջողվեց գտնել նրան, իսկ Սկոտը համաձայնվեց հանդիպել նրա հետ։
Զույգի մեջ սիրավեպ սկսվեց, որը տեւեց մեկ տարի։ Նրանք երկուսն էլ խենթանում էին իրենց փոքրիկի համար, ով ծնվել էր իրենց ծանոթությունից առաջ։ Մի օր էլ Սկոտը գնաց խանութ՝ կաթ գնելու փոքրիկի համար եւ վերադարձավ՝ ամուսնական մատանին ձեռքին։ Նա ամուսնության առաջարկ արեց Ամինային, ով սիրով համաձայնվեց։





Պատրաստեց Past.am-ը:



