Անկարգ երկվորյակները փրկվել են Բրյուսելի օդանավակայանի պայթյունից՝ փախչելով մայրիկից (լուսանկարներ)
LIFEԲելգիայում՝ Բրյուսելի օդանավակայանում՝ մարտի 22-ին ահաբեկչական պայթյուն տեղի ունեցավ, որի հետեւանքով 32 հոգի մահացավ։ Զոհերից մեկն էլ 37-ամյա պերուացի Ադելմա Տապիա Ռուիզն էր, ով ընտանիքով Նյու-Յորք էր թռչում՝ Զատիկը տոնելու։
Նրա երկու դուստրերը հրաշքով են փրկվել։ Ադելման 9 տարի էր՝ ապրում էր Բրյուսելում, ամուսնացած էր բելգիացի Քրիստոֆ Դելկամբի հետ, նրանք զույգ դուստրեր ունեն՝ Մորինն ու Ալոնդրուն։ Ողբերգության օրը կինը դուստրերի հետ թռչում էր քրոջ տուն՝ Նյու Յորք։ Ամուսինն էլ եկել էր օդանավակայան՝ ընտանիքին ճանապարհելու։
Քրիստոֆը կնոջը թողեք ռեգիստրացիոն կետում, իսկ ինքը վազեց անկարգ դուստրերի հետեւից, ովքեր ծնողներից փախել էին ու վազվզում էին օդանավակայանում։ Հենց հայրը շարժվեց դեպի երեխաները, տեղի ունեցավ ողբերգական պայթյունը։ Քրիստոֆը վիրավորվել էր, աղջիկները թեթեւ վնասվածք էին ստացել։ Տղամարդը շտապեց գտնել կնոջը, սակայն նա կորել էր։ Ավելի ուշ հայտնաբերվեց կնոջ դին։ «Դժվար է նկարագրել այն ցավը, որ մենք ապրում ենք։
Դժվար է հասկանալ, որ ճակատագիրը կտրել է սիրելի մարդու կյանքը։ Այսօր մահացել է իմ քույրիկը, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլեւս չեմ տեսնելու քեզ»,- գրել է կնոջ եղբայրը Ֆեյսբուքի իր էջում։




Պատրաստեց Past.am-ը:



