Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայությունը ներդնում է միջազգային լավագույն փորձը

INTERNATIONAL NEWS

 ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում` Ուրալի դաշնային համալսարանում ՌԴ ԱԻՆ-ի Հրատապ հոգեբանական օգնության կենտրոնի ուրալյան մասնաճյուղի աջակցությամբ մարտի 25-ին կայացավ «Արդիականության եզրակցում: մարդու և համայնքների կենսակայունություն1» խորագրով միջազգային գիտաժողով, որին մասնակցում էր ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության պետ Արևիկ Երիցյանը: Գիտաժողովին ուղիղ տեսակամուրջի միջոցով հետևում էին Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի ԱԻ ոլորտի մասնագետները: Գիտաժողովի նպատակն էր կենսակայունության վերաբերյալ ուսումնասիրություններում արդի միտումների միջդիսցիպլինար վերլուծությունը: Քննարկվեցին անհատական և կոլեկտիվ կենսակայունության ուսումնասիրության մեթոդաբանական և տեսական մոտեցումները:Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախա րարությունից:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով գիտաժողովին մասնակցության հրավեր ուղարկելու համար` Արևիկ Երիցյանն անդրադարձավ տարերային աղետների առաջացման պատճառներին, դրանց դեմ պայքարի միջոցներին և կարևորեց ԱԻ ժամանակ բնակչությանը հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: 

«Հայաստանում երկրաշարժերի մասին գրավոր հիշատակումներն ունեն ավելի քան երկու հազար տարվա պատմություն: Սակայն, 1988 թ. տարերային աղետը հանկարծակիի բերեց այն կազմակերպություններին և ծառայություններին, որոնք նախատեսված են գործել արտակարգ իրավիճակներում: Փրկարարական աշխատանքները մեկնարկեցին միայն երկու-երեք օր հետո: Առաջին րոպեից անձնվիրաբար աշխատում էր բնակչությունը, սակայն հմտությունների և բազային գիտելիքների պակասը, թե ինչպես պետք է գործել ԱԻ-ում, բացասական ազդեցություն էին թողնում փրկարարական գործողությունների արդյունավետության վրա՝ երբեմն դառնալով անիմաստ զոհերի պատճառ: Ուստի՝ խիստ կարևոր է հոգեբանական նախապատրաստման աշխատանքների իրականացումը: 

2014 թ.-ին ՀՀ ԱԻՆ-ում մտահղացում առաջացավ ստեղծել հոգեբանական ծառայություն: Դրա հիմնական նպատակն էր բնակչությանը տրամադրել հոգեբանական օգնություն և խորհրդատվություն: Բացման օրից հոգեբանական ծառայությունը ստացել է ավելի քան յոթ հարյուր դիմում», - հավելեց Ա. Երիցյանը: 

Իր խոսքում ԱԻՆ հոգեբանական ծառայության պետը ներկայացրեց նաև Հայաստանում տուժածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու միջոցներն ու եղանակները:

Դեպքի վայրում մենք գնահատում ենք իրավիճակն ամբողջությամբ՝ փորձելով որքան հնարավոր է շուտ պարզել ԱԻ վտանգավորության աստիճանը, տուժածների կյանքի և առողջության սպառնալիքները: Մենք ուսումնասիրում ենք նաև այլ երկրների փորձը, գտնում համագործակցության նոր եզրեր, - եզրափակեց Ա. Երիցյանը: 

Գիտաժողովի ընթացքում ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության պետ Արևիկ Երիցյանը ներկայացրեց նաև «Անձի հոգեբանական ռեսուրսները և սոցիալական ադապտացումն արտակարգ իրավիճակներին» թեմայով զեկույցը (անգլերեն լեզվով): 

«Անհատի՝ լարված պայմնաններում գործողության պատրաստվածության հոգեբանական ասպեկտը» թեմայով զեկույց ներկայացրեց նաև Սլավոնական համալսարանի հոգեբանական ամբիոնի դասախոս Է. Գեղամյանը: 

Գիտաժողովից հետո Ա. Երիցյանը հանդիպեց ՌԴ ԱԻՆ ուրալյան տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ս. Միրոշնիչենկոյի հետ: Նախատեսվում է նաև հանդիպում հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու վանահայր Ա. Հովհաննիսյանի հետ:

 

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer