Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն ու Վրաստանը բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման կողմնակից են

INTERNATIONAL NEWS

Հայաստանի Հանրապետությունն ու Վրաստանը ունեն հաստատուն ձգտում խորացնելու ընդհանուր հետաքրքրության հարցերի շուրջ համագործակցությունը: Այս մասին Երևանում մարտի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց արտաքին գերատեսչության նոր շենքում օտարերկրյա առաջին բարձրաստիճան հյուրի ներկայությունը, ով նաև հանդիպում է լրագրողների հետ: Նա նկատեց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերություններն ավանդական են, որոնք ամրագրված են երկու ժողովուրդների միջև բարեկամությամբ:«Ասել, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները բարիդրացիական են, նշանակում է շատ քիչ բան ասել: Այն ամենը, ինչ բնորոշ է մեր ժողովուրդներին, սերտորեն շաղկապված է: Դա պատահական չէ, քանի որ մենք կողք կողքի ապրում ենք հազարավոր տար իներ: Սա փոխադարձ հարգանքի վրա հիմնված ու ժամանակով ստուգված հարևանություն է: Մեր հարաբերությունները շարունակում են խորանալ` ունենալով այնպիսի կապող օղակ, ինչպիսին է վիրահայությունը»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը: Նա նշեց, որ միևնույն աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող երկրների ԱԳ նախարարների համար օգտակար են նման հանդիպումներն ու մտքերի փոխանակումները տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նալբանդյանը տեղեկացրեց, որ բանակցությունների ժամանակ քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Բացի այդ, պայմանավորվել են առավել ակտիվացնել երկու արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը: «Վրացի գործընկերոջ հետ քննարկեցինք տրանսպորտային ենթակառուցվածքներին, էներգետիկայի, զբոսաշրջության, տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր: Մենք շարունակում ենք համագործակցությունը հայկական մշակութային ժառանգության պահպանության առումով»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց իր հայ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նշելով, որ ԱԳ նախարարի կարգավիճակով առաջին պաշտոնական այցով է Հայաստանում: «Երևանում ես բազմիցս եմ եղել, առաջին անգամ եմ այս կարգավիճակով: Ուրախ  եմ, որ ամեն օր քաղաքը գեղեցկանում է: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել պարոն Նալբանդյանին հրավերի ու ջերմ ընդունելության համար: Մենք այդպիսի ընդունելություն ստանում ենք ամեն անգամ մեր հայ բարեկամների կողմից»,-ասաց Միխեիլ Ջանելիձ են:

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, վրաց նախարարը կարևորեց, որ առկա հարցերը կարգավորվեն համատեղ ջանքերով, որը շատ կարևոր է երկու ժողովուրդների համար: «Հայ և վրաց ժողովուրդները բարեկամ են, նրանց միջև գոյություն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք զարգացնենք բոլոր ուղղություններով»,-ավելացրեց նա:

Միխեիլ Ջանելիձեի խոսքով` չնայած արտաքին ինտեգրացիոն տարբեր վեկտորների ընտրությանը` երկրները ցանկանում են դա ծառայեցնել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Մենք խոսեցինք, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ գործընթացները մեր համատեղ համագործակցության համար: Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ ու խոսել դրանց հետագա խորացման հեռանկարների մասին»,-հավելեց Վրաստանի ԱԳ նախարարը:

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:Հյուրն այցելել է նաև հուշահամալիրի «Հիշողության պատի» մոտ, որտեղ ամփոփված է Հայոց ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին օգնած հայտնի գործիչների գերեզմաններից բերված հող:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 80 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ, այդ թվում`պայմանագրեր համաձայնագրեր 57 Երկու երկրների միջեւ հիմնարար փաստաթուղթը 2001 թ. հոկտեմբերին ստորագրված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» պայմանագիրն է:

Առեւտրատնտեսական բնագավառում գործում են ազատ առեւտրի, երկակի հարկերից խուսափելու, ավտոմոբիլային եւ օդային հաղորդակցության, իրավական օգնության, ներդրումների խրախուսման եւ տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք այլ համաձայնագրեր:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards