Հավակնորդների մրցաշար. 12-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի առաջատարի հետ
SPORTՇախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը Ֆաբիանո Կարուանան է: Մրցաշարի 11 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 6.5 միավորով գլխավորում են Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան: Երրորդ հորիզոնականում ռուս շախմատիստ Սե րգեյ Կարյակինն է, ով իր ակտիվում ունի 6 միավոր:
Լևոն Արոնյանը, Պետեր Սվիդլերը և Անիշ Գիրին 5.5-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 4-6-րդ տեղերը: Հիկարու Նակամուրան 4.5 միավորով 7-րդն է, իսկ աղյուսակը եզրափակում է Վեսելին Տոպալովը:
Մրցաշարի 12-րդ տուրում կկայանան նաև Պետեր Սվիդլեր-Անիշ Գիրի, Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ, Սերգեյ Կարյակին-Վեսելին Տոպալով պարտիաները:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...



