Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հորոսկոպ ըստ տարերքների

LIFE

ԿՐԱԿ (խոյ, առյուծ, աղեղնավոր)

Տաք, բռնկվող, պոռթկուն բնավորություն, ամեն վայրկյան պատրաստ բռնկվելու, ինչպես անտառային հրդեհը: Անհամբեր վերաբերմունք մանրունքների նկատմամբ, երկարատև բացատրությունների բացասական ընկալում, գլխավորը` արագ ընկալելու ընդունակություն: Արագ, երբեմն նույնիսկ չմտածված գործողություններ: Հրաժարվում է խոստովանել հապճեպ որոշումների ու գործողությունների արդյունքում իր մեղավորությունը: Միշտ գոհ է իր կատարածից: Տաքարյուն է, ունի եռուն բնավորություն, բավականին սեքսուալ է: Բռնկուն տեմպերամենտ ունի: Նրա ջերմությունը, տաքությունն ու եռուն բնավորությունը գրավում է շրջապատի ուշադրությունը : Որպես օրենք հաջողակ է, իսկ եթե ոչ, ապա անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին:

Այս տարերքի նշաններին խորհուրդ է տրվում ընկերներ կամ սիրեկաններ ընտրել «կրակից» կամ «օդից»: Օդը հարկավոր է կրակին այրվելու համար: Անհամատեղելի է «ջրի» հետ: Կամ ջուրը գոլորշիանում է, կամ այն հանգցնում է կրակին: Հնարավոր է բարեկամություն «հողի» հետ, սակայն միշտ վտանգ կա, որ կամ հողը կսառեցնի կրակին, կամ կրակը կայրի հողին:

Դրական գծեր - Հեշտ է որոշումներ ընդունում, գործունյա է, եռանդուն, զրուցասեր, լեցուն էներգիայով, հմայիչ է:

Բացասական գծեր - Անհամբեր է, սիրում է ղեկավարել, մեծամտության հասնող ինքնավստահություն ունի, համառ ու կամակոր է, հաճախ է հակաճառում, անտարբեր է, սիրում է սիրախաղել (ֆլիրտ):

Խոյ - ամենակրակոտ կրակն է` անմար, չընկճվող: 

Առյուծ - հավասարաչափ ու կայուն այրվող կրակ է:

Աղեղնավոր - փոփոխական կրակ: Արագ բռնկվում ու արագ էլ անհետանում է:

Նպաստավոր պայմաններ - Կրակի նշանի համար առավել բարենպաստ են ընդարձակ հով տարածքները: Տանը անպայման բաց բուխարի պիտի լինի, որում միշտ պիտի կրակը բոցկլտա: Աշխատանք նույնպես խորհուրդ է տրվում փնտրել բացօդյա զով տեղերում: Սահմանափակ տարածքները, որտեղ օդը սակավ է, խեղդում են կրակին:

Թալիսման - Սալամանդր: Կրակի ոգին է, որն ապրում է կրակի մեջ: Այն կրակին հաջողություն է բերում:

 

ՕԴ (երկվորյակ, կշեռք, ջրհոս)

Ըմբռնողականություն, ուրախ, զրուցասեր, շփվող բնավորություն: Կարողանում է լավ նամակ գրել, երբ դա պետք է, բայց ընդհանուր առմամբ նախընտրում է հեռախոսը: Չի սիրում տրվել էմոցիաներին: Նախընտրում է սառնությունը: 

Առանձնահատկությունը` տրամաբանական ելքեր, որոշումներ, բացատրություններ: Ահա, թե ինչու օդը համեմատվում է մտածողության, պատկերացման հետ: Նա ապրում է գաղափարների, մտքերի աշխարհում: Սիրում է վիրահատել տրամաբանական արգումենտները, ունի պարզ, հստակ մտածելակերպ:
Խորհուրդ է տրվում ընկերներ ու սիրեցյալներ ընտրել «օդից» կամ «կրակից»: Հնարավոր է նաև համատեղում «ջրի» հետ, եթե վերջինսչի վախենում քամուց և «հողի» հետ, եթե այն քամուն հակառակ չէ:

Դրական գծեր - Առողջ դատողություն, օբյեկտիվություն, թիմային մտածելակերպ, օգնելու պատրաստակամություն, լավ զրուցակից, ազատասեր:

Բացասական գծեր - Համառություն, մեծամտություն, երկերեսանիություն, մակերեսայնություն, շատախոսություն ու բամբասկոտություն: Սառն է, հաշվենկատ և ինքնակամ:

Կշեռք - վառ արտահայտված օդ` սառը, հանգիստ բնավորությամբ: Հիմնական զենքը համոզմունքն է:

Ջրհոս - անշարժ, ստատիկ օդ է` ճնշման տակ: Վառվում է ազատ արձակվելու ցանկությունից:

Երկվորյակ - փոփոխական օդ է` մեկ տաք, մեկ սառը, իսկ երբեմն երկուսը միասին: Ճանապարհն անցնելու համար օգտագործում է խելքն ու հմայքը և նույնն էլ անում է նահանջելիս:

Նպաստավոր պայմաններ - Օդը պիտի ապրի բաց քամոտ տարածքներում, որտեղ օդը միշտ թարմ է: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հաճախակի օդափոխություն տանը: Աշխատանքի վայրում նախընտրելի է, որ նրա սեղանը պատուհանին մոտ լինի: Հնարավորության դեպքում օգտակար են բացօդյա զբոսանքները:

Թալիսման - Սիլֆ` օդային ոգի, որը նախընտրում է բաց, ընդարձակ տարածքներ, որտեղ շատ օդ կա, դաշտեր, այգիներ:

 

ՋՈւՐ (խեցգետին, կարիճ, ձուկ)

Էմոցիոնալ է, զգացմունքային: Ադապտացվելու ունակություններն ավելի մեծ են, քան իրեն է թվում: Նրան թվում է, թե հայտնվել է անելանելի դրության մեջ, սակայն ուրիշները տեսնում են, թե նա ինչպես է գտնում իր ճանապարհը խոչընդոտների մեջ: Հեշտ է տրվում տրամադրության փոփոխություններին: Եթե ինչ-որ մեկը անհաջողություն ունի, ջուրը ցավակցում է նրան: Հրաշալի է զգում մարդկանց, միջավայրը, իրադարձությունները: Մարդիկ նրան նույնիսկ համարում են աննորմալ: Չի կարող բացատրել, թե ինչու, բայց նրա կանխազգացումները միշտ կատարվում են:

Համատեղելի է «ջրի» ու «հողի» հետ: Հողը ջրին հարկավոր է, որպես բնակատեղի, խոռոչ` տեղավորվելու համար: Հնարավոր է բարեհաջող միություն նաև «օդի» հետ, եթե չի վախենում ամպերից ու մառախուղից: Անհամատեղելի է «կրակի» հետ:

Դրական գծեր - զգայնություն, բարեկեցություն, հանգստություն, իդեալիզմ, ստեղծագործական աուրա, համբերատար, դիմացկուն, դիմացինի մտքերի մեջ թափանցելու ունակություն:

Բացասական գծեր - Տրամադրության փոփոխականություն, ծուլություն: Դյուրագրգիռ է, պրակտիկ չէ:

Խեցգետին - ջրային գոլորշի` անկրճատելի, էներգիայով լեցուն:

Կարիճ - սառույց: Կարողանում է թաքցնել իր ետին մտքերը, սառեցնել ցանկությունները, իսկ պետք եղած ժամանակ նորից հալեցնել դրանք:

Ձուկ - ստորերկրյա ջուր: Նախընտրում է խոնարհվել, շրջանցել խոչընդոտները, զիջելու գնով առաջ շարժվել:

Նպաստավոր պայմաններ - Նպաստավոր է բնակությունը ջրին մոտ տարածքներում` ծով, լիճ, լողավազան այգում: Ջրի բացակայության դեպքում, նրան կարող է մխիթարել օրինակ ակվարիումը: Աշխատանքի համար հարկավոր է հանգիստ խաղաղ միջավայր: Նա պիտի հեռու մնա դյուրագրգիռ ու աղմկոտ մարդկանցից: Ջրի վրա վատ են անդրադառնում նաև ծնողների վեճերն ու աղմկոտ խոսակցություններն ընտանիքում:

Թալիսման - Ունդինա` ջրահարս, հավերժահարս, որը սիրում է ցանկացած բաց ջրային տարածք, սակայն կարող է տեղավորվել նաև ակվարիումի մեջ:

 

ՀՈՂ, ԵՐԿԻՐ (ցուլ, կույս, այծեղջյուր)

Երկրային նշան: Չկան գլխապտույտ պլաններ, ամեն ինչում պրակտիկ ու ռեալ է: Իրերն ու իրադարձությունները կոչում է իրենց անուններով և նույնը պահանջում է դիմացինից: Ընդունում է միայն այն, ինչը կարելի է տեսնել, լսել ու շոշափել, այն ինչը ունի փաստացի ապացույց և ոչ մի ֆանտազիա: Նրան երբեմն պրոզաիկ են կոչում, սակայն պրակտիկ պատասխան ստանալու համար դիմում են հենց նրան: Նա գործով է զբաղված, երբ մյուսները շատախոսում են գործի մասին: Քչերը պատկերացում ունեն նրա գաղտնի խորության մասին: Նա շատ հպարտ ու անկաախ է, որի պատճառով էլ այդ խորությունն ի ցույց չի դնում:
Ընկերներին ու սիրած էակին խորհուրդ է տրվում ընտրել «հողի» նշանից: Հնարավոր է նաև միությունը «ջրի» հետ: Ջուրը չի թողնում հողին անապատանալ, հողն զգում է ջրի կարիքը: Հաջողակ կլինի միավորումը նաև «կրակի» հետ, եթե չի վախենում կրակի պատահական ու հանկարծակի խրախճանքներից և «օդի» հետ, եթե չի վախեցնում նրա ժամանակ առ ժամանակ փոթորիկներն ու պտտահողմերը:

Դրական գծեր - Պրակտիկ է, հուսալի, կարողանում է ապրել սեփական եկամտով: Կյանքից մեծ սպասելիքներ չունի:Ամուր է, աշխատասեր, կարողանում է մերժել օգնության առաջարկները:

Բացասական գծեր - Տխուր է, հոռետես, ժլատ: Համառ է, խստապահանջ է իր և շրջապատի նկատմամբ:

Այծեղջուր - «հողի» ամենան է, որը չկա երկրի վրա. թաքնված է, սիրում է ղեկավարել իրադարձությունները կուլիսներից` հրապարակ դուրս չգալով:

Ցուլ - հուսալի է, հաստատակամ: Ժայռի պես անսասան է, մինչ իր հրաբխի խառնարանի բորբոքումը:

Կույս - գործնական է, աշխատում է անվերջ, անդադար` առանց հոգնելու: Նշանաբանն է. ամեն ինչ իր ժամանակն ունի: Այդ նշանաբանն օգնում է նրան սարեր տեղաշարժել:

Նպաստավոր պայմաններ - Երկրի վրա պիտի ապրի` արմատները ամուր սեղմվելով իր տարերքին: Սիրում է այգիներ, ջերմոցներ, ծաղկանոցներ: Նրան պետք է մշտական կայունություն, հուսալի աշխատանք և որ ամեն ինչ իր տեղում լինի:

Թալիսման - Գնոմ` գետնաոգի, գետնաթզուկ: Բնակվում է աննկատ վայրերում`, ջերմոցում, պատուհանագոգի ծաղկամանում. բույսերի ու ծաղիկների հետ: Հաջողություն է բերում երկրի նշանին:

ԽՈՅ (մարտ 21 – ապրիլ 20); 
ՑՈւԼ (ապրիլ 21 – մայիս 20); 
ԵՐԿՎՈՐՅԱԿ (մայիս 21 – հունիս 21); 
ԽԵՑԳԵՏԻՆ (հունիս 22 – հուլիս 22); 
ԱՌՅՈւԾ (հուլիս 23 – օգոստոս 23); 
ԿՈւՅՍ (օգոստոս 24 – սեպտեմբեր 23); 
ԿՇԵՌՔ (սեպտեմբեր 24 – հոկտեմբեր 23); 
ԿԱՐԻՃ (հոկտեմբեր 24 – նոյեմբեր 22); ԱՂԵՂՆԱՎՈՐ (նոյեմբեր 23 – դեկտեմբեր 21); ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (դեկտեմբեր 22 – հունվար 21); ՋՐՀՈՍ (հունվար 22 – փետրվար 20); 
ՁԿՆԵՐ (փետրվար 21 – մարտ 20)

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board