Խելացի կնոջ խելացի կանոններ
LIFEԻմաստուն կինը միշտ հանգիստ է՝ չնայած պատժամիջոցներին եւ այլ գեոպոլիտիկ իրադարձություններին: Նրան երբեք չես տեսնի հանրահավաքին՝ ցուցապաստառ բռնած: Նույն հանգիստ մոտեցումը տարածվում է նաեւ ընտանիքի վրա: Իմաստուն կինը երբեք չի պայքարում սկեսրոջ ազդեցության դեմ, ինչպես նաեւ ծնողներից չի նվաճում իր անկախությունը: Նա շարունակում է զբաղվել իր գործերով եւ անել այն, ինչ իրեն պետք է, երբեք ոչ մեկին որեւէ բան չապացուցելով եւ ոչ մեկի հետ չփչացնելով հարաբերությունները:
Իմաստուն կինը նախ եւ առաջ մայր է, կին, դուստր եւ հետո միայն` խանութի տնօրեն, գլխավոր խմբագիր կամ դատախազ: Աշխատանքը նրա համար կարեւոր է, բայց առաջին տեղում չէ: Ավելի շուտ` աշխատանքը նրա շարունակությունն է: Մինչդեռ խելացի կնոջ համար աշխատանքը եւ գաղափարն ամեն ինչից վեր են: «Սեփական առաքելությունը կատարելիս», նա այդպես է կոչում դա, կարող է շուրջը բոլորին տրորել: Նրա հետ համագործակցել հնարավոր է, միայն եթե ՆՐԱՆ ձեզնից ինչ-որ բան է պետք: Եվ ոչ երբեք հակառակ պարագայում: Թե չէ կխեղդի ինտելեկտով:
Խելացի կինը մինչեւ հոգու խորքը վրդովված է հարեւանների, գործընկերների եւ ծանոթներից մի քանիսի բթությամբ եւ ստորությամբ: Նա իր բոլոր ուժերով ուզում է նրանց աչքից հանել ակնապանակները: Նրանց ցույց տալ, որ պետք է ոչ թե ոչխարների հոտի նման ապրել, այլ որպես անհատ: Որպես Մարդ: Իսկ իմաստուն կինը չի փորձի փոխել իր շրջապատի մարդկանց եւ աշխարհն ընդհանուր առմամբ: Նա ուրիշներին կընդունի այնպիսին, ինչպիսին կան եւ ավելի շուտ կսկսի ինքը փոխվել:
Իմաստուն կինը երբեք հետաքննություն չի անցկացնի եւ աչքը մտցնի իր իրավացիությունն ապացուցող փաստերը: Նա ուղղակի գիտե, որ երջանիկ է ոչ թե նա, ով իրավացի է, այլ նա, ով երջանիկ է:
Իմաստուն կինը երբեք չի արդարանում: Նա գուցե սխալներ է թույլ տվել, չի կարողացել ընդունել իրեն տեղի ունեցածից հետո եւ առաջ գնալ: Հակառակ սեռին նա գրավում է իր ներքին վիճակով` նախ եւ առաջ: Արտաքինը, խելքը, տարիքը, սոցիալական դիրքը, աշխատավարձը. այդ ամենը երկրորդական է: Նա գրավում է իր վիճակով` իրեն եւ կյանքը վայելելու կարողությամբ: Իսկ խելացի կինն ավելի շուտ ժամադրությանն իրեն կպահի, ինչպես եթե հարցազրույցի եկած լիներ: Կարդարանա եւ կբացատրի, թե ինչու է բաժանվել նախկին տղամարդուց, ինչպես նաեւ կթվարկի իր ուժեղ կողմերը:
Իմաստուն կինը սեր չի սպասում, այլ սկսում է սիրել իրեն: Ուրիշին սիրել հնարավոր է միայն, եթե քեզ լեցուն ես զգում: Նա վայելում է կյանքը. հանգստանում է լողափին, տանգոյով է զբաղվում կամ էլ հաճույքով աշխատում է: Իսկ սերը, ինչպես ասում են, ինքնիրեն կլինի:
Նրան չի վիրավորում այն, որ տղամարդն ուզում է առաջնորդ լինել: Նա իր աշխարհն է ստեղծում եւ տղամարդուն այնտեղ է հրավիրում տիրակալի դերում: Բայց հոգու խորքում գիտե, որ ինչ էլ ասեն, այդ աշխարհի ստեղծողն ինքն է: Խելացի կնոջ հետ, ինչպես միշտ, բարդ է: Նա հանդես է գալիս արդարության օգտին: Պարզելու համար, թե զույգում ով է առաջնորդը, նա տղամարդուն կնստեցնի բանակցությունների սեղանին եւ կսկսի համեմատել աշխատավարձերը: «Ես 80 հազար եմ ստանում, իսկ դու` 50, հետեւաբար ընտանիքում իմ ձայնը 37,5 տոկոսով ավելի ծանրակշիռ է»:
Իմաստուն կինը չի քննադատում: Նա կարողանում է խոսել` պահելով սեփական արժանապատվության զգացումը եւ չստորացնելով նրան, ում հետ խոսում է:
Աղբյուրը` NEWS.am STYLE



