Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե Գագիկ Ծառուկյանը միայնակ չլիներ…

ANALYSIS

Ինչո՞ւ Հայաստանում չի զարգանում մանր ու միջին բիզնեսը և ինչո՞ւ շատ դեպքերում տեղական արտադրողները չեն կարողանում նույնիսկ բավարար շահույթ ունենալ իրենց գործունեությունից. հիմնական պատճառը, կարծում եմ, բոլորս էլ գիտենք՝ դա հայաստանյան բանկերի վարած քաղաքականությունն է, վարկերի բարձր տոկոսադրույքները, պետական աջակցության գրեթե բացակայությունը: Մանր ու միջին գործարարները, որպես կանոն, իրենց գործունեությունն իրականացնում են բանկերից վարկեր վերցնելով, իսկ այն պայմաններով, ինչ պայմաններով գործարարների հետ աշխատում են մեր բանկերը, նորմալ շահույթ ակնկալելն ուղղակի անիմաստ է: Արդյունքում շատերը հուսահատվում են ու սկսում մտածել երկիրը լքելու մասին:

Սակայն ի ուրախություն բոլորիս պետք է ասեմ, որ այդ հուսահատվողների քանակը գնալով նվազում է, և դա շնորհիվ մեկ մարդու, ով հնարավորություն է տալիս մեր տեղական արտադրողներին սկսել գործունեություն ծավալել՝ ուղղակի բանկերի հետ գործ չունենալով և այդ անմարդկային պայմաններով վարկերի տակ չընկնելով: Խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, ով վերջերսեվրոպական ընկերությունների, մասնավորապես՝ «Սե Ցե Սե դիզայն» ընկերությունների խմբի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ Հայաստանի կոշիկ արտադրողները այսուհետ իրենց որակյալ արտադրանքը արտահանեն եվրոպական շուկա: Ընդ որում, ըստ պայմանավորվածության, եվրոպական պատվիրատուն հայաստանյան արտադրողներին պատվեր տալուց նախապես փոխանցելու է գումարի 30 տոկոսը, որպեսզի մեր արտադրողները նախնական գումար ունենան արտադրությունն իրականացնելու համար: Հետագայում ավելի մեծ խմբաքանակներով պատվերների դեպքում պատվիրատուները նախապես կփոխանցեն արդեն գումարի 50 տոկոսը, մնացած 50 տոկոսն էլ՝ 60 օր անց:

Հայաստանյան արտադրողների հետ նման պայմաններով համագործակցել եվրոպական ընկերությունները ոչ մի դեպքում չէին համաձայնվիեթե չլիներ վստահելի ու հուսալի երաշխավոր: Եվ այդ երաշխավորը հանդիսացավ Գագիկ Ծառուկյանը, ով նույնիսկ պատրաստակամություն հայտնեց կատարել ծրագրի նախնական ֆինանսավորումը: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը մեր կոշիկ արտադրողների համար միայնակ անում է ավելին, քան կարող են անել հայաստանյան բանկերը միասին վերցրած: Ավելի լավ հնարավորություն կարո՞ղ էր արդյոք ընձեռնվել մեր մանր ու միջին ձեռներեցներին: Բնական է, որ նման հնարավորություն ստանալով՝ այդ մարդիկ այլևս չեն հուսահատվի և չեն դադարեցնի իրենց գործունեությունը, այլ կաշխատեն ու կշենացնեն մեր հայրենիքը: Եվ այս ամենը՝ մի մարդու շնորհիվ:

Նորություն չէ, որ սա Գագիկ Ծառուկյանի առաջին ազգանվեր նախաձեռնությունը չէ, որը նա անում է մանր ու միջին գործարարների համար, և համոզված եմ՝ վերջինն էլ չէ: Իսկ պատկերացնում ե՞ք՝ եթե Գագիկ Ծառուկյանը միայնակ չլիներ...

Արամ Հակոբյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System