«Մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ ինձ հարգում ու սիրում են». Սոնա Շահգելդյանը նոր գույն կհաղորդի «Դոմինո» սիթքոմին
LIFEԵրգչուհի Սոնա Շահգելդյանի դերասանական հնարավորությունները հեռուստադիտողն արդեն հասցրել է տեսնել և սիրել: Մշտապես դրական և հումորային մթնոլորտ ստեղծող երգչուհին այսուհետ կներկայանա «Դոմինո» սիթքոմում: Ըստ սցենարի՝ նա գնել է փաբ, և հանդես է գալու որպես դրա սեփականատեր:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ առաջարկը ստանալուն պես սիրով համաձայնել է. «Առաջարկը ստացա «Արմենիա TV»-ի տնօրեն Դավիթ Բաբախանյանից, ով նաև սիթքոմի պրոդյուսերն է, և մեծ սիրով համաձայնեցի, քանի որ ինքս մինչ այդ հետևում էի այս սիթքոմին ու շատ էի հավանում: Առաջարկը ընդունելու հարցում մեծ նշանակություն ունեցավ նաև կերպարիս էությունը: Այստեղ ես ինձ եմ մարմնավորում՝ իհարկե, որոշակի կերպարային դրսևորումներով: Պետք է նկատեմ, որ մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ ինձ հարգում ու սիրում են, և պետք է շատ աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ինձ վստահողների սպասումներն, հեռուստադիտողին էլ հաճելի ժամանակ պարգևեմ»:
Շարունակությունն այստեղ:



