Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Պատմության 10 հույժ գաղտնի ռազմական գործողությունները

LIFE

Պատմության մեջ շատ իրադարձություններ են փոխել իրենց ընթացքն իշխանությունների կողմից համակարգվող ռազմական կամ գաղտնի կազմակերպությունների իրականացրած քողարկված առաքելությունների պատճառով։ Այսօր կանդրանդառնանք 10 այդպիսի դեպքերի։

10 Ստորգետնյասառցե միջուկայինքաղաք

156998_v1

Երբեմն պատմությունը փոքր-ինչ ավելի տարօրինակ է, քան գիտագեղարվեստական պատմությունները։ Ռազմական հեղաշրջումից հետո Գրենլանդիայի «Սենչերի» ճամբարը վերածվեց հսկայական ստորգետնյա զինապահուստի։ Նպատակն էր մոտավորապես 600 միջուկային զենք պահուստավորել այս բազայում։ Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի կողմից իրականացվող գաղտնի այս գործողության ծածկանունը «Սառցե որդ» էր, որի շրջանակներում պլանավորվում էր Գրենլանդիայի սառույցի շերտերի տակ միջուկային զենքեր բաց թողնելու փոքրիկ բազաներ ստեղծել։ Ծրագրի նպատակն էր հրթիռներ տեղադրել սառույցի տակ այնքան մոտ տարածքից, որը բավականաչափ կլիներ Սովետական Միության տարածքը հրթիռակոծելու համար։ Ծրագիրը գաղտնի էր պահվում Դանիական կառավարությունից։ 
Սառույցի տակ հրթիռներ գործարկելու հնարավորությունը փորձարկելու համար նախագիծը մեկնարկեց 1960թ․-ին։ Ինչևէ, սառցաշերտերի անկայուն վիճակը ստիպեց չեղարկել նախագիծը 1966թ․-ին։ Հրթիռների բազայի նախագծի մանրամասները գաղտնի էին պահվում տասնամյակներ շարունակ և ջրի երես դուրս եկան 1995թ․-ին՝ քաղաքական սկանդալի պատճառ դառնալով, երբ Դանիայի արտաքին քաղաքականության ինստիտուտը խնդրանք ստացավ հետազոտել Սառը պատերազմի տարիներին Գրենլանդիայի միջուկային զենքերի պատմությունը։

Օպերացիա «Թղթի ամրակ»

Slide11310

Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո գաղտնի ծառայությունները մեկնարկեցին «Թղթի ամրակ» օպերացիան՝ որպես նացիստական Գերմանիայի գիտնականներին ԱՄՆ-ում աշխատանքի ընդունելու քոողարկված նախագիծ։ Ծրագիրը բավականին հաջող ընթացք ունեցավ, որի արդյունքում հարյուրավոր նացիստ գիտնականներ, ովքեր նախկինում աշխատում էին ֆաշիստական Գերմանիայի համար, սկսեցին աշխատել ԱՄՆ-ի համար։

Օպերացիա «Անթրոպոիդ»

Slide3210

«Անթրոպոիդը» գերմանացի նացիստ սպա Ռեինհարդ Հեյդրիխի մահափորձի իրականացման գաղտնի գործողության ծածկանունն էր։ Գործողությունն իրականացվեց Պրահայում 1942թ․-ի մայիսի 27-ին՝ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից, այն բանից հետո, երբ ստացան Չեխոսլովակիայի կառավարության թույլտվությունը։ Չնայած հարձակման արդյունքում Հեյդրիխը միայն վիրավորվեց, այնուամենայնիվ, ավելի ուշ՝ հունիսի 4-ին, նա մահացավ ստացած վերքից։ Նրա մահը գերմանական բանակի կողմից դաժան ռեպրեսիաների ալիքի պատճառ դարձավ, այդ թվում՝ գյուղերի կործանման ու քաղաքացիների սպանությունների։

7 Օպերացիա «Վալկիրի»

Slide7210

«Վալկիրի» գործողությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանացիների կողմից ծրագրված արտակարգ դրության նախագիծ էր, որի համաձայն՝ Պահուստային զորքը պետք է կառավարեր քաղաքացիական անհնազանդության բռնկումը։ Գերմանիայի բանակի սպաներ Ֆրիդրիխ Օլբրիխտը, Հենինգ վոն Տրեսքոն և Քլոս վոն Սթոֆենբերգը ծրագիր մշակեցին, որի նպատակն էր գերմանական քաղաքների կառավարումն իրենց ձեռքը վերցնելը, գերմանական նացիստական բանակը զինաթափելը և նացիստ առաջնորդներին ձերբակալելը, երբ Հիտլերը ձերբակալվեր հուլիսի 20-ի դավադրության արդյունքում։ Հիտլերի մահն (ի տարբերություն նրա ձերբակալության) անհրաժեշտ էր գերմանացի զինվորիներին իրենց երդման հավատարմությունից ազատվելու համար։ Ինչևէ, երկարատև պատրաստություններից հետո մահափորձը տեղի ունեցավ 1944թ․-ին, սակայն ձախողվեց։

6 Գործողություն 404

Slide9210

Գործողություն 404-ն ԱՄՆ-ի օդուժի կողմից քողարկված առաքելության ծածկանունն էր։ Գործողությունը պետք է իրականացվեր Լաոսում Վիետնամական պատերազմի վերջին տարիներին։ Նախագծի նպատակն էր օգնություն մատակարարել Լաոսի թագավորական օդուժի տեխնիկական անձնակազմին աջակցելու և մարզելու համար։

5 Գործողություն «Ազորիան»

Slide10210

ԱՄՆ կառավարությունն ավելի քան 800 միլիոն դոլար է ծախսել «Ազորիան» գործողությունն ավարտին հասցնելու համար, որը ներառում էր սովետական К-129 սուզանավի վերականգնումը, որը խորտակվել էր 1968թ․-ին։ Առաքելությունն իրականացվեց 1974թ․-ին՝ սուզանավի մեջ ամեն ինչ վերականգնելու հույսով, այդ թվում՝ միջուկային զենքը, փաստաթղթերն ու hույժ գաղտնի սարքավորումները։ Առաքելության իրականացման նպատակով նաև հատուկ նավ կառուցվեց՝ «Hugh Glomar Explorer»։

4 Ակուստիկ կատու

Slide114-1

Ակուստիկ կատուն Կենտրոնական հետախուզական վարչության նախագիծն էր, որը գործարկվել էր ԱՄՆ Գիտության ու տեխնոլոգիայի վարչության կողմից 1960-ականներին՝ փորձելով օգտագործել կատուներին՝ Կրեմլում ու սովետական դեսպանատներում լրտեսական առաքելություն իրականացնելու նպատակով։ Կատուների մարմնի մեջ մարտկոց ու միկրոֆոններ են տեղադրվել, իսկ պոչի հատվածում՝ ալեհավաքներ։ Սա կատուներին պետք է թույլ տար ակամա ձայնագրել ու փոխանցել շրջակայքում հնչող ձայները։

3 Գործողություն «Ոսկի»

Slide14210

1950-ականներին Ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունը և Բրիտանական գաղտնի ծառայությունները համատեղ ուժերով ծրագրեցին ճեղքել Սովետական բանակի պաշտպանությունը՝ նրանց իրենց շարքերում ծուղակի մեջ գցելու և արտահոսքի ենթարկված տեղեկատվությունը որպես գործիք օգտագործելու՝ գործողությունների ընթացքը կառավարելու համար։ Սա հնարավոր դարձրեց «Ոսկի» գործողության իրականացումը, որի շրջանակներում Բեռլինում սովետական շտաբերի շենքերի տակ պետք է թունելներ կառուցվեին՝ ռուսներին հետևելու համար։ Ինչևէ, մինչև առաքելությունը կմեկնարկեր, Ջորջ Բլեյքն այն հայտնաբերեց, ու առաքելությունը խափանվեց։

2 Գործողություն «Washtube»

Slide20210

Կենտրոնական հետախուզական վարչությունը ծրագրեց «Washtub» գործողությունը Գվատեմալան որպես Մոսկվայի մոտ դաշնակից շրջափակելու համար՝ Նիկարագուայում սովետական զենքի կեղծ թաքստոցների տեղադրելով, որը եթե հաստատվեր, կարող էր Գվատեմալայի նախագահ Ջեյքոբ Արբենզ Գուզմանի պաշտոնազրկաման ու իշխանափոխության պատճառ դառնալ։ Քողարկված առաքելությունը համարվեց հաջողված, չնայած այն իր նախնական նպատակներին չհասավ։ Փոխարենը գործակալները կարողացան շրջափակել Գվատեմալան՝ օգտագործելով սովետական կեղծ սուզանավեր։

1 Գործողություն «Ֆենիքս»

Slide21210Կենտրոնական հետախուզական վարչությունը, ԱՄՆ հատուկ ծառայության ուժերը, Ավստրալական բանակի զորավարժային թիմը և Հարավային Վիետնամի պաշտպանության ուժերը համատեղ ուժերով ծրագրեցին իրականացնել «Ֆենիքս» գործողությունը, որի նպատակն էր չեզոքացնել Վիետ Կոնգին կամ վիետնամական կոմունիստական խմբավորումը։ Ինչևէ, զինվորների վրա հարձակում իրականացնելու փոխարեն ծրագիրը կենտրոնանում էր քաղաքացիներին առևանգելու և նրանցից տեղեկություններ հավաքելու վրա։ Շատ քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր կասկածվում էին Վիետ Կոնգի անդամներ լինելու մեջ, առևանգվում էին, խոշտանգվում ու սպանվում։

Աղբյուրը` Slaq.am

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board