Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


2017-ի ընտրություններին ընդառաջ՝ նոր շրջափուլ

BLOG

Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ` ժողովրդավարական սկզբունքներով զարգացման ընտրությունը իրավականորեն կայացած փաստ է: Սակայն փաստական ժողովրդավարության հաստատումը առնչվում է բազմաթիվ խնդիրների լուծմանը, որոնցից են եվրոպական մոդելի` համապատասխան ժողովրդավարական ինստիտուտների ձևավորումը: Համաձայն այդ պարտավորությունների` Հայաստանում կարևորվում է ընտրությունների` որպես ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորման միջոցի և սկզբունքի կայացումը: Ակնհայտ է, որ այժմ Հայաստանին չի հաջողվում եվրոպական չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող ընտրություններ անցկացնել:

Ժողովրդավարական ընտրությունների կայացումը ուղղակիորեն կապվում է նաև բազմակուսակցականության ձևավորման հետ:

Անցումային շրջանում ՀՀ-ում կատարված տարբեր մակարդակի ընտրություններում արտացոլվում են տվյալ ժամանակում երկրի քաղաքական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները: Ընտրությունից ընտրություն քաղաքական համակարգում տեղի ունեցած դրական կամ բացասական շարժընթացն ակնհայտորեն արտահայտվում է ընտրությունների արդյունքներում:

ՀՀ-ում տեղի ունեցած ԱԺ հինգ ընտրությունների արդյունքների ամփոփումն արձանագրում է երկրում բազմակուսակցականության և «ընտրությունների» ինստիտուտի հաստատման ինչպես դրական, այնպես էլ բացասական շարժընթաց: Դրական է ընտրությունների մասնակիցների թվի աճը, ինչը խոսում է երկրում ընտրությունների հանդեպ վստահության մեծացման, ինչպես նաև՝ կուսակցությունների գործունեության լեգիտիմացման գործընթացի սկզբի մասին: Դրական շարժընթաց է նաև անվավեր ձայների թվի կրճատումը, որը վկայում է երկրում ընտրական մշակույթի զարգացման և քաղաքական դաշտի աստիճանական ձևավորման մասին:

ՀՀ-ում կուսակցությունների ազատ գործունեության թույլատրումը, բազմակուսակցականության սահմանադրական և օրենսդրական հիմքերի ստեղծումը և ուժեղացումը հանգեցրին երկրում բազմաթիվ կուսակցությունների առաջացման: Բայց կուսակցությունների առատությունը դեռևս չի խոսում բազմակուսակցական համակարգի և կուսակցության` որպես կարևորագույն քաղաքական ինստիտուտի կայացման մասին: Այդ է վկայում այն փաստը, որ ԱԺ բոլոր գումարումների կուսակցական կազմն ընտրությունից ընտրություն կտրուկ փոփոխվում է:

ՀՀ կուսակցական գործիչների և կուսակցությունների գործունեությունը, որպես կանոն, մեծ մասամբ չի համապատասխանում այն ինստիտուցիոնալ չափանիշներին, որոնցով հասարակությունը կառուցում է իր սպասումներն ու պատկերացումները դրանց մասին: Կուսակցական դաշտի բազմազանությունը և այդ կուսակցություններից շատերի ծրագրային դրույթների նմանություններն առաջացնում են խառնաշփոթ, ինչը բացասաբար է ազդում թե՛ բնակչության մի ստվար զանգվածի շահերի չարտահայտված լինելու և թե՛ բազմաթիվ կուսակցությունների գործունեության արդյունավետության վրա:

Ներկայումս ՀՀ-ն ապրում է նախընտրական մի նոր շրջափուլ, որը բոլորիս առաջ բացելու է ընտրական համակարգի մի նոր էջ, թե ինչպես այն կաշխատի իր նոր չափորոշիչներով, ականատես կլինենք առաջիկա գարնանը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference