Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ հայտնիներ, ում համար ավելորդ քաշը խոչընդոտ չէ

LIFE

News.am-ը գրում է.

Համաշխարհային շոու-բիզնեսի չգրված օրենքներից է, որ արտիստը պետք է ոչ միայն տաղանդ ունենա, այլեւ գեղեցիկ արտաքին տեսք: Իհարկե, այս միտումը գնալով զիջում է իր դիրքերը, քանի որ ասպարեզ են գալիս աստղեր, ովքեր չունենալով իդեալական մարմնի կառուցվածք, կոտրում են քարացած կարծրատիպերը` Ադել, Վուպի Գոլդբերգ, Քուին Լատիֆա, Քիմ Քարդաշյան. շարքը կարելի է անվերջ շարունակել:

Հայկական շոու-բիզնեսը, որը երբեք էլ չի ենթարկվել արտասահմանյան շոու-բիզնեսի թելադրանքներին, նույնպես ունի աստղեր, ում ավելորդ քաշը չի խանգարել նրանց հասնել հաջողությունների թե' անձնական, թե' գործնական կյանքում: NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է նրանցից մի քանիսին.

Շուշան Պետրոսյան

 

Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը թեեւ նիհարելու փորձեր արել է, բայց երբեք չի հասել մոդելային կառուցվածքի: Երգչուհին ամուսնացած է, ունի երկու որդի: Շարունակում է երգել եւ զբաղվել պատգամավորական գործունեությամբ:

Սոնա Շահգելդյան

 

Սոնան նույնպես նիհարելու փորձեր արել է, երբ մասնակցում էր «Նոր ալիք» մրցույթին: Այդ ժամանակ երգչուհին նիհարել էր մոտ 7 կգ, սակայն իր հարցազրույցներում միշտ պնդում է, թե բացարձակ չի խորշում իր ավելորդ կիլոգրամներից եւ միտք էլ չունի նիհարելու: Մի քանի օր առաջ էլ NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին ասել էր, թե ամուսնացել է:

Լիաննա

 

Երգչուհի Լիաննան սիրվեց իր հզոր ձայնային տվյալների շնորհիվ` մասնակցելով տարատեսակ մրցույթների եւ Հայաստանին հաղթանակներ բերելով: Լիաննան այս ընթացքում քաշի նվազում չարձանագրեց, փոխարենն ամուսնացավ եւ բալիկ ունեցավ:

 Արմենչիկ

 

ԱՄՆ-ում բնակվող հայտնի երգչին նույնպես ավելորդ կիլոգրամները չեն խանգարել լինել սիրված եւ ճանաչված: Արմենչիկը հաջողել է նաեւ անձնական կյանքում: Երգիչն ամուսնացած է, ունի որդի:

Աննա Արմենակյան

 

Երգչուհի Աննա Արմենակյանն իր կարիերան սկսել է Հայաստանում, այնուհետ տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ ամուսնացել է: Աննան ունի երկու երեխա, սակայն թողել է երգչուհու կարիերան:

Մայա Մարգարյան

 

Ցուցակի թերեւս միակ արտիստը, ով ակնհայտորեն պայքարում էր իր ավելորդ քաշի դեմ: Մայային կարելի էր տեսնել մեկ նիհարած, մեկ էլ` գիրացած, սակայն նա միշտ պահպանում է նորման եւ փորձում չանցնել դրանից այն կողմ: Երգչուհին Հայաստանում չէ: Ամուսնացել է, ունի որդի եւ ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Այժմ չի երգում:

Սոնա

 

«Մեր բակից» հայտնի դարծած թմբլիկ Սոնան, ով բնակություն էր հաստատել Մոսկվայում, շոկի ենթարկեց հայ հանդիսատեսին` իր  «Всё пройдёт» տեսահոլովակով, որտեղ անճանաչելիորեն փոխվել էր: Շատերը պնդում են, թե երգչուհին բազում պլաստիկ վիրահատություններ է արել: Այդպես է, թե ոչ, դա հարցի մի կողմն է, բայց այդ օրվանից ի վեր` Սոնան փորձում է պահպանել ձեռք բերած կառուցվածքը եւ դա նրա մոտ ստացվում է: Նույնը չես ասի նրա անձնականի մասին: Առաջին անհաջող ամուսնությունից հետո երգչուհին չի շտապում ամուսնանալ:

Անի Ավդալյան

 

Հայտնի ոճաբան Անի Ավդալյանին նույնպես ավելորդ քաշը չի խանգարել հաջողությունների հասնել: Նա այժմ Հայաստանի ամենապահանջված ոճաբաններից է եւ օրերս առաջին անգամ մայրացել է:

Քիմ Քարդաշյան

Եվ, իհարկե, չէինք կարող չանդրադառնալ աշխարհի ամենահայտնի հայուհուն, ով իր ոչ ստանդարտ եւ 90/60/90-ից հեռու մարմնի կառուցվածքով կարծրատիպեր է կոտրում մոդելային ասպարեզում: Քիմ Քարդաշյանը երջանիկ է իր երկրորդ ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի եւ դստեր` փոքրիկ Նորթի հետ: Շուտով կծնվի նաեւ զույգի երկրորդ երեխան:

Պատրաստեց` Շ. Շուշան

 

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board