Վարչապետի հանձնարարությամբ կառավարությունը ՎՊ-ի հետ կուսումնասիրի սոցփաթեթի օգտագործման խախտումները
POLITICSՊետական ծառայողներին տրամադրվող սոցիալական փաթեթի շրջանակում Հայաստանում և Արցախում հանգստի ապահովման և ծառայության արդյունավետության ու օգտագործման հնարավոր խախտումների հետ կապված առկա են լուրեր ու մտահոգություններ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Հանձնարարաում եմ էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարություններին՝ Վերահսկիչ պալատի հետ միասին այս հարցին հետամուտ լինել, միասին քննարկել, կարճ ժամկետում առաջարկություններ ներկայացնել՝ ծրագրի արդյունավետության բարձրացման ու հնարավոր չարաշահումների կանխման վերաբերյալ»,-ասաց ՀՀ վարչապետը:
2012 թվականին ՀՀ կառավարությունը պետական ոլորտի աշխատողների համար ներդրեց սոցիալական փաթեթի ծրագիրը: Սոցիալական փաթեթը ներառում է առողջապահական փաթեթ` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և ֆինանսավորում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, հանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում: 2014 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի պար տադիր պայման հանդիսացող ծառայությունը դարձել է առողջապահական փաթեթը:



