ԻՊ-ն մինչեւ 600 զինյալների է պատրաստել Եվրոպայում ահաբեկչություն կատարելու համար. Associated Press
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը 400-ից մինչեւ 600 զինյալների է պատրաստել Եվրոպայում ահաբեկչական գործողություններ կատարելու համար, որպիսիք տեղի ունեցան Բելգիայում, իսկ մինչ այդ՝ Ֆրանսիայում: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Գործակալության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ «ԻՊ-ում ուսուցանել են առնվազն 400 զինյալների, որպեսզի մի շարք մահաբեր գրոհներ իրականացվեն Եվրոպայում, ինչպես նաեւ ստեղծվեն փոխկապված ահաբեկչական բջիջներ՝ այն խմբերի օրինակով, որոնց օգնությամբ հարվածներ հասցվեցին Փարիզում եւ Բրյուսելում»:
Ծայրահեղականներին, որոնց թիվը կարող է հասնել 600-ի, «հրամաններ են տրվել ահաբեկչական գործողությունների համար ժամանակը, վայրերն ու մեթոդներն ընտրել այնպես, որ առավել մեծ թվով զոհեր լինեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



