Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Հայ-քուվեյթյան միջպետական հարաբերություններըզ գալիորեն ակտիվացել են. Սերժ Սարգսյան

POLITICS

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 23-ին ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության նախարար, Վակֆերի և իսլամական հարցերի նախարար Յակուբ Աբդուլմոհսեն Ալ-Սանեայի գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2009թ. Քուվեյթի Պետություն կատարած իր պետական այցը, որի արդյունքում զգալիորեն ակտիվացել են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքի վրա խարսխված միջպետական հարաբերությունները, Հայաստանում և Քուվեյթում բացվել են դեսպանություններ, արդեն կայացել է միջկառավարական հանձնաժողովի երկու նիստ՝ նախանշելով փոխգործակցության զա րգացման նոր հնարավորություններ:

Հանրապետության Նախագահը հայ-քուվեյթյան հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել Հայաստանում և Քուվեյթում դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հույս հայտնելով, որ նրանք այսուհետ ավելի կակտիվացնեն իրենց ջանքերը: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերություններին զուգահեռ արդարադատության ոլորտում զարգացող համագործակցությունը, որի հիմքը դրվել է նախարար Յակուբ Աբդուլմոհսեն Ալ-Սանեայի այցի շրջանակներում ստորագրված միջպետական համաձայնագրով:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահին և երկրի կառավարությանը՝ Քուվեյթի հայ համայնքի նկատմամբ հոգատար ու բարյացակամ վերաբերմունքի, ինչպես նաև մերձավորարևելյան ճգնաժամի հետևանքով տուժած սիրիացիներին տրամադրվող օգնության շրջանակներում սիրիահայերին ևս Քուվեյթի Պետության կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Քուվեյթի արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ համակարծիք է կարճ ժամանակահատվածում երկու բարեկամ պետությունների հարաբերություններում արձանագրված առաջընթացի վերաբերյալ Հայաստանի Նախագահի գնահատականին: Նախարարը կարևորել է բարձր մակարդակով ձեռք բերված հայ-քուվեյթյան պայմանավորվածությունները և մինչ այժմ ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու ուղղությամբ երկու կողմերի պատասխանատու պաշտոնյաների ակտիվ աշխատանքը, ինչպես նաև այդ նպատակով միմյանց հետ սերտ փոխգործակցոթյան հաստատումը: Նա հույս է հայտնել, որ իր այցի ընթացքում ստորագրված համաձայնագիրը համագործակցությունն ընդլայնելու և նոր ստորագրվելիք փաստաթղթերի հիմք կդառնա:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe