Ոստիկանը հարբած վիճակում մեքենա է վարել եւ վթարի ենթարկվել. ուղեւորը մահացել է. գործը քննում է ՀՔԾ-ն
SOCIETYՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայող Հովհաննես Ս.-ն իր ավտոմեքենան հանձնել է հարբած վիճակում գտնվող Ռուբիկ Մ.-ին, ով 2015 թվականի մարտի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երթեւեկելով Արարատի մարզի Դաշտավան-Դարակերտ ավտոճանապարհի հատվածով, դուրս է եկել երթեւեկելի մասից՝ ենթարկվելով վթարի, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Ա.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նախաքննությունը շարունակվում է:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



