Գրիպով վարակվելուց խուսափելու մի քանի կանոններ
LIFEԱյս օրերին, երբ հանրապետությունում մոլեգնում է գրիպը, կարևոր է պահպանել որոշակի կանոններ՝ խոսափելու վարակակիր դառնալուց:
1. Աշխատեք խուսափել մարդաշատ վայրերից
Մենք ամեն օր օգտվում ենք հասարակական տրանսպորտից, գնում ենք դասերի կամ աշխատանքի, որոնցից չենք կարող հրաժարվել: Սակայն, եթե հնարավորություն կա, ապա աշխատեք քայլել ոտքով և խուսափել ավելորդ անգամ հասարակական տրանսպորտից օգտվելուց:
2.Անընդհատ լվացրեք ձեռքերը: Սա կարևոր կանոն է վիրուսներից խուսափելու համար:
3. Խուսափեք մրսելուց, տաք պահեք ոտքերն ու վիզը:
4.Մի շփվեք հիվանդ մարդկանց հետ: Եթե ընտանիքում կան հիվանդներ, ապա նրանց հետ շփվեք պաշտպանիչ դիմակներով:
5. Հաճախ կատարեք նաև մաքրություն: Օգտագործեք ոչ միայն հեղուկ, այլև ջրային մաքրում:
6. Մինիմումի հասցրեք սպիրտի օգտագործումը: Տարածված միֆ կա, որ ալկոհոլը սպանում է վիրուսները: Իրականում այն բացասական է ազդում իմունային համակարգի վրա և հող նախապատրաստում հիվանդանալու համար:
7.Շատ հեղուկ օգտագործեք: Ջուրը կյանք է: Որպեսզի իմունիտետը նորմայի մեջ լինի, հարկավոր է օրը ոչ քիչ, քան 8 բաժակ ջուր խմել:



